Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Նարեկ Հախնազարյանը դարձել է այն կերպարը, որին պետք է նայել ու ափսոսալ, թե ինչպես կարող է երաժիշտը փոշիացնել իր տաղանդն ու փառքը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Քիչ է պատահում, որ բեմում փայլող երաժիշտը, որի առաքելությունը հանրությանը դաստիարակելը, մարդկանց մոտ ճաշակ ձևավորելն ու նրանց ամենավեհ գաղափարներ փոխանցելն է, իրական կյանքում անհասկանալի կեցվածք է դրսևորում և հակասական քայլերով հերքում է գրեթե աքսիոմատիկ այն ճշմարտությունը, թե բարձր արվեստ ներկայացնողը նաև բարձր արժեհամակարգ կրող անհատականություն է։

Խոսքը թերևս բեմում իր ամբողջ շքեղությամբ փայլող Նարեկ Հախնազարյանի մասին է, որի քաղաքացիական կեցվածքը մեղմ ասած տարակուսելի է։

Ընդամենը մի քանի տարի առաջ Նարեկ Հախնազարյանը Սերժ Սարգսյանի ու նրա իշխանության սրտի թավջութակահարն էր. սիրով օգտվում էր այն բարիքներից, որ կարող է պարգևել իշխանությունը՝ կոչումներ, նյութական շռայլություններ… Հեղափոխությունից անմիջապես հետո նախկինների կողմից երես տված երաժիշտը շատ արագ կողմնորոշվեց. Նարեկ Հախնազարյանը դարձավ Նիկոլ Փաշինյանի թավջութակահարը։ Հավանաբար նոր իշխանությանը հաճոյանալու համար Հախնազարյանը, որ ստանձնել էր կորոնավիրուսի դեմ պայքարի առաջամարտիկի դերը, նշեց, որ կառավարությունը, առողջապահության նախարարությունն անում են ամեն ինչ՝ համավարակի տարածումը կասեցնելու համար, իսկ, ա՜յ, ժողովուրդը երախտամոռ է, և ինքն ամաչում է հայ ժողովրդի համար։ Նա հայ ազգի զգալի մասին ամոթանք է տալիս և անվանում «բառադի», «դավաճան»՝ նրանց մեղադրելով համավարակի տարածման տեմպերն արագացնելու մեջ: «Հայ ժողովուրդը մնում է հայ վատ իմաստով… Մեծամասնությունը, ցավոք պետք է այս բառն օգտագործեմ, քանի որ ուրիշ բառի մասին չեմ կարողանում մտածել, իսկականից բառադի և անգիտակից հայեր են»: Այս խոսքերի համար իր երիտասարդ գործընկերոջը «հայրական ապտակ» հասցրեց անվանի թավջութակահար, ամերիկաբնակ Սուրեն Բագրատունին՝ մեծաբար հորդորելով Նարեկին՝ «քո ժողովրդի մասին այդպես խոսելը մեղք է։ Մի մոռացիր՝ որտեղից ես դու և ով ես, այդպես ժողովրդի հետ և ժողովրդի մասին չեն խոսում»։ Երբեմնի սիրված թավջութակահարին սկսեցին նաև խիստ քննադատել, իր իսկ խոսքով ասած, բառադի և անգիտակից հայերը

Անցավ մի քանի ամիս, և Նարեկ Հախնազարյանը դարձյալ փոխեց իր դիրքորոշումը. թավջութակահարը հանկարծ սկսեց գիտակցել, որ «կա ապագա» և «լավ է լինելու» խոստումները վերաբերում են միայն կոնկրետ մարդկանց մի փոքր խմբի, ոչ թե մեր երկրին և ժողովրդին, առավել ևս իրեն։ Նա Հանրապետության հրապարակում ՀՀ Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումն անվանեց սրբապղծություն՝ հավանաբար նրա համար, որ չհայտնվեց հրապարակի «գունագեղ» բեմում և տեղ չգտավ Անկախության օրվա կապակցությամբ պարգևատրվողների ցանկում։

Եվ ահա չանցած ընդամենը մեկ ամիս՝ Նարեկ Հախնազարյանը ելույթ է ունենում այն նույն երաժիշտների հետ, որոնց անվանել էր «սրբապղծության» մասնակիցներ։

Թե իր տեսակետներն ու սկզբունքներն ինչ պարբերականությամբ ու ինչ ուղղությամբ կփոխի Նարեկ Հախնազարյանը, մենք դեռ կտեսնենք։ Բայց որ նրա սկզբունքը դարձել է անսկզբունքայնությունը, փաստ է։ Նարեկ Հախնազարյանը դարձել է այն կերպարը, որին պետք է նայել ու ափսոսալ, թե ինչպես կարող է երաժիշտը փոշիացնել իր տաղանդն ու փառքը։


Արմեն Ամիրյան

Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Հայ սամբիստները պատրաստվում են Աշխարհի առաջնությանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումԴեկտեմբերի 8-ից 11-ը Աբու Դաբիում կանցկացվի ջրին նվիրված համաժողովTashir Arena-ում կայացավ «ՖՈՆՏԱՆԻԱ» նոր ջրային շոուի պրեմիերանԹուրքիայի բանտերում կա 266 անչափահաս աղջիկԱՄՆ-ի նավթի ռազմավարական պաշարները հասել են վերջին 44 տարվա նվազագույն մակարդակինՍոցփաթեթով հանգստանալու պայմանագիր եք կնքել կամ պատրաստվում եք կնքել. մինչև տարեվերջ կնքվածը կկատարվի այսօրվա կանոններով. ի՞նչ է փոխվում 2027 թ.-ի հունվարի 1-իցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորՍարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասինՀանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանՄակրոնը խոստովանել է, որ իշխանությունները պատրաստ չէին Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ակցիաներինԳավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանԱշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս. Արտակ Զաքարյան Կարեն Ասլանյանը դուրս եկավ եզրափակիչ` հաղթելով Բուլղարիան ներկայացնող Էդմոն Նազարյանին․ ԱԱ Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Գավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ Սևան-Մարտունի ճանապարհին «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունիԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել Ադրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներով Հայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանին 75-ամյա գողին գտնելու համար 69 մլն դրամ են խոստացելԿարեն Ասլանյանը 3 փայլուն հաղթանակից հետո ևս կիսաեզրափակչում է․ ԱԱ Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը Առջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին Ռադան քվեարկել է Ուկրաինայում ռшզմական դրության երկարաձգման օգտին