Քաղաքացին բարձրացել էր գովազդային վահանակի վրա և չէր ցանկանում ցած իջնել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 27-ին, ժամը 01.47-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ խանութի մոտակայքում քաղաքացին բարձրացել է գովազդային վահանակի վրա և չի ցանկանում ցած իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ քաղաքացին բարձրացել է Արշակունյաց պողոտայի թիվ 18 հասցեում գտնվող «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ խանութի մոտակա վերգետնյա անցումի վրա ամրացված գովազդային վահանակին:
Փրկարարների և ոստիկանների կողմից տարված բանակցությունների արդյունքում Ա. Ս.-ը (ծնվ. 1985թ.) ինքնակամ իջել է գովազդային վահանակից: Վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



