Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ԼՂ հարցի ռազմական լուծումն Ադրբեջանի համար շատ ցավոտ է լինելու. պատգամավոր

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` դեկտեմբերի 19-ին Բեռնում կայացած հանդիպումը ցույց տվեց, որ Հայաստանն աստիճանաբար գործ է ունենալու իրավիճակին ոչ համարժեք արձագանքող Արդբեջանի հետ` մի երկիր, որի ներսում հասունացել են խնդիրներ ինչպես տնտեսական, այնպես էլ աշխարհաքաղաքական դերակատարման առումով: Լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: «Ադրբեջանը խիստ մտահոգված է աշխարհաքաղաքական առումով իր դերակատարության անկմամբ, Ադրբեջանում խիստ մտահոգված են տնտեսական ու սոցիալական պարտավորությունների իրականացման բարդությամբ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում իրենց ապակառուցողական ու սադրիչ գործողությունների համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց պատգամավորը:

Արտակ Զաքարյանի խոսքով` ռազմական ուժի կիրառմամբ Ադրբեջանի փայփայած անհույս ակնկալիքները, թե կարող են որոշակի փոփոխություններ բերել բանակցային գործընթացում, արդարացված չեն: «Դժվար թե ադրբեջանցիները 2016-2017-ին կարողանան մտածել այնպիսի գործողություններ կամ ստեղծել այնպիսի իրավիճակ, որը շահեկան լինի իրենց համար ԼՂ հիմնահարցի կարգավորման հարցում, ընդհակառակը այս տեմպերով Ադրբեջանն ավելի է վնասելու բոլոր հնարավորությունները, որոնք կարող են իրենց հույս տալ խաղաղ բանակցային գործընթացում ինչ-որ մի բան շահելու, իսկ խնդիրը ռազմական լուծում ուղղակի չունի, ռազմական լուծումը Ադրբեջանի համար շատ ցավոտ է լինելու»,-հավելեց Արտակ Զաքարյանը:

Նա ընդգծեց, որ ՀՀ Նախագահի ելույթը ՀԱՊԿ գագաթնաժողովում, ցույց տվեց, որ «Հայաստանն իր նվազ ռեսուրսներով, բայց արդյունավետ քաղաքականությամբ ավելին կարող է իրականացնել և քաղաքական ծրագրեր առաջարկելու առումով շատ ավելի հստակ դիրքեր ունի, քան Ադրբեջանը»:

Արտակ Զաքարյանի դիտարկմամբ` միջազգային ձևաչափով Ադրբեջանն ունի միայն մեկ հենարան`Թուրքիան, որն այսօր ոչ այնքան երանելի վիճակում է` հաշվի առնելով հարևանների հետ ունեցած «բազում խնդիր» հարաբերությունները: «Հայաստանի բազմավեկտոր քաղաքականության պայմաններում մենք միշտ էլ կարող ենք ունենալ աջակիցներ, հենարաններ, կողմեր, որոնք աջակցում են ՀՀ քաղաքականությունը»,-շեշտեց նա:

ԼՂ հիմնահարցի կարգավորման շուրջ ամերիկյան կողմի վերջին շրջանի ակտիվությունը բացատրելով` Արտակ Զաքարյանը նշեց, որ տարբեր ժամանակներում համանախագահները հանդես են գալիս հիմնահարցի կարգավորման իրենց առաջարկություններով: «Մինսկի խմբի համանախագահների շահերը Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ ոչ թե հատվում են,այլ համընկնում»,-եզրափակեց նա:

Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Մոսկվային վառելիք մատակարարող նավթավերամշակման գործարանի և Ռյազանում Wildberries-ի պահեստի վրա Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Կառուցիր տունդ՝ առանց լրացուցիչ գույք գրավադրելուՉԼ. «Ֆեներբահչե»-ն հաղթեց «Լիվերպուլ»-ին ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավթատար լցանավերի հրդեհման մասին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ին «Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Մինչև 2 միլիոն դրամ՝ 63–72 տարեկան քաղաքացիներին․ նոր նախագիծ «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Բոլորովին չեմ վախենում նման իրավիճակից. Թրամփ Պայքարի ոգին չի մարել. Ավետիք ՉալաբյանՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան» Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. Կարապետյան