Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Բաղերին Շոյգուի հրավերով կմեկնի Մոսկվա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին կայցելի Մոսկվա՝ գլխավորելով բարձրաստիճան զինվորական պատվիրակությունը: Ինչպես փոխանցում է «Մեհր» գործակալությունը, այցի նպատակը Ռուսաստանի հետ փոխհամագործակցությունը զարգացնելն է:
Այս մասին հայտարարություն է արել Ռուսաստանում Իրանի դեսպանության ռազմական կցորդ Ռեզա Խոսրավի Մոքադդամը՝ նշելով, որ գեներալ-մայորը հաջորդ շաբաթ կուղևորվի Մոսկվա՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով:
Պաշտոնյայի խոսքով՝ նախատեսվում է քննարկել համագործակցության զարգացմանը և համատեղ պաշտպանությանը և ռազմական ոլորտում հարաբերություններին, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարին և տարածաշրջանային ու միջազգային մարտահրավերներին առնչվող մի շարք հարցեր:
1
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել
4
Երեկ սպանված Արսեն Վարդանյանը երգիչ է․ նոր մանրամասներ արտառոց դեպքից
5
Ընտրական շրջանի «բացումից» երկու օր անց Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչնե...



