Հարավային Կովկասի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Twitter-ի իր էջում գրել է, որ անհամբերությամբ է սպասում Հարավային Կովկաս՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան կատարելիք այցին իր նոր պաշտոնում: Հիմնական թեման կլինի Կովկասում ՆԱՏՕ-ի մասնակցության ընդլայնումը։
«Անհամբեր սպասում եմ հաջորդ շաբաթ իմ առաջին ուղեւորությանը դեպի Կովկաս։ Այցելելու ԵՄ Ադրբեջան, Վրաստան եւ Հայաստան իմ նոր պաշտոնում՝ որպես Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ, որպեսզի որոշեմ Կովկասում ՆԱՏՕ-ի մասնակցության հետագա ընդլայնման ուղիները»,- գրել է Կոլոմինան։
Վերջինս այս տարվա սեպտեմբերին փոխարինելու եկավ Ջեյմս Ապատուրային, որը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնում էր ավելի քան 10 տարի։