Իրանն ու Պակիստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանական և պակիստանյան կողմերը պայմանավորվել են ապագայում համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացնել: Այդ մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, գրում է ՏԱՍՍ-ը:
«Մենք լավ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, այդ թվում՝ ապագայում ինչպես Պակիստանի, այնպես էլ Իրանի տարածքային ջրերում համատեղ ռազմածովային զորավարժությունների անցկացումը», - ասել է նա:
Գլխավոր շտաբի ղեկավարը նաև ասել է, որ Պակիստանի նավատորմը կմասնակցի Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի նավատորմի համատեղ զորավարժություններին, որոնք նախատեսված են 2021 թվականի վերջին - 2022 թվականի սկզբին:
Ըստ Բաղերիի, «Իրանի անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ), անշուշտ, կամրապնդի Թեհրանի հարաբերությունները Իսլամաբադի և կազմակերպության անդամ այլ երկրների հետ»: