Երասխում երեկ թշնամու կարկոցների հետեւանքով այրվել է եւս 4000 հակ անասնակեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 16-ին, ժամը 23։02-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղում այրվում է անասնակեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է հոկտեմբերի 17-ին, ժամը 02:48-ին, մարվել՝ 10։57-ին։ Այրվել է մոտ 4000 հակ անասնակեր։
ՄԻՊ Արման Թաթոյանը երեկ հայտնել էր, որ հրդեհը բռնկվել է ադրբեջանական զինուժի կրակոցների հետեւանքով:
Նշենք, որ 2 օր առաջ էլ թշնամու կրակոցներից բռնկված հրդեհի արդյունքում այրվել էր 5000 հակ անասնակեր:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



