Հենրիխ Մխիթարյան․ Մենք էինք լավագույն թիմը խաղադաշտում
ՍՊՈՐՏ«Ռոմայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Թուրինի «Յուվենտուսից» կրած 0։1 հաշվով պարտությունն Իտալիայի առաջնության 8-րդ տուրի խաղում։
«Բնականաբար, մենք հիասթափված ենք, բայց այսօր մենք էինք լավագույն թիմը խաղադաշտում։ Մենք ստեղծեցինք գոլ խփելու բազմաթիվ հնարավորություններ, կարող էինք անել ավելին, որպեսզի հաղթեինք։
Մենք կատարելագործվում ենք եւ գիտենք, որ կկարողանանք հաղթել, եթե շարունակենք այսպես խաղալ»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Football Italia-ն։
«Ռոման» 15 միավորով չորրորդն է, «Յուվենտուսն» ունի 14 միավոր եւ 7-րդն է։ Հաջորդ տուրում «Ռոման» հոկտեմբերի 24-ին կընդունի «Նապոլիին»։
Իտալիայի առաջնություն, 8-րդ տուր
«Յուվենտուս» - «Ռոմա»՝ 1։0 (տեսանյութ)
Մոյզե Քին, 16
Չիրացրած 11մ՝ Ժորդան Վերետու («Ռոմա»), 44
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
3
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
4
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ
5
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ



