Եվրոպայում գազի գինն իջել Է մինչեւ 980 դոլար
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵվրոպայում գազի գինը Լոնդոնի ICE սակարանում հոկտեմբերի 18-ին սակարկությունների բացմանն իջել է հազար խորանարդ մետրի համար հասենոլվ 980 դոլարի, վկայում են առեւտրական հարթակի տվյալները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Նիդեռլանդների TTF հաբի սակարկություններում նոյեմբերի ապառնագրի արժեքն իջել է մնչև 983,5 դոլարի՝ հազար խորանարդ մետրի համար: Նախորդ առևտրական օրվա համեմատությամբ գնի ընդհանուր անկումը կազմում է շուրջ 10 տոկոս:
TTF-ն պատմական ռեկորդը սահմանել է հոկտեմբերի 6-ին, երբ գազի գինը գերազանցել է 1900 դոլարը հազար խորանարդ մետրի համար, բայց դրանից հետո սկսել է շեշտակիորեն իջնել: Եվրոպայի գազի շուկայում գների բարձր անկայունությունը կապված է, այդ թվում, գազի պահեստարանների ցածր լցվածությամբ առաջիկա ձմռանից առաջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



