Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Հայը զարթնելու է և մի խայտառակ ձևով վռնդելու է սրանց, կարևորը՝ ուշ չլինի». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մի օր ժողովրդի համբերության բաժակը կլցվի: Այս միտքը հաճախ է հնչում վերջին շրջանում, բայց էլ ի՞նչ աղետի պետք է ականատես լինենք, եթե ամենակարևորը՝ պետությունն ու անկախությունն ենք կորցնում, բայց էլի չենք սթափվում: «Երեսուն տարի առաջ հոգեբանորեն պատրաստ չէինք անկախությանը: Ընտրողների 90 տոկոսից ավելին «այո» քվեարկեց, ոգին էր բարձր, Արցախյան զարթոնքն էր: Բայց անկախությունից հետո՝ 1990-91 թթ., իշխանությունը չստեղծեց այն պետությունը, որ մարդիկ հասկանային՝ անկախություն են ձեռք բերել, կայուն, ուժեղ վիճակում են, և դրանից հետո եկող երկու սերունդ չգիտակցեց անկախության արժեքը: Պատահական չէր, որ երեք նախագահներին էլ մերժեց ժողովուրդը՝ պատճառաբանելով, որ «զբաղվեցիք ցինիզմով, թալանով, ավերով և այլն»: Իսկ սա եկավ ու հերն անիծեց երկրի:

Ստացանք բարոյալքված մի ժողովուրդ, հիմա էլ կարող ենք ասել՝ ոչ թե ժողովրդին ոտքի հանեք, որ փրկի Հայաստանը, այլ Հայաստանը փրկեք հայ ժողովրդից՝ նվաստ, անգրագետ, անհույս մասսայից: Էլ ի՞նչ պիտի լիներ, որ ժողովուրդը կանգներ ոտքի: Այն, ինչ անում է Փաշինյան Նիկոլը, եթե դրա 0,1 տոկոսն անեին նախկին իշխանությունները, հերները կանիծեին: Բացի դրանից, ի սկզբանե Հայաստանում ատելություն կար Արցախի ու արցախցու նկատմամբ, դա ակնհայտ էր: Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին ատողներին հարցնում ես՝ ինչո՞ւ ես ատում, ասում են՝ չգիտենք, թվում է՝ արցախցի լինելու համար: Պետք է ազնվորեն ասենք, որ նախկին իշխանությունները հասցրեցին այն վիճակին, որ ժողովուրդը փողոցից Նիկոլին իշխանության բերեց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է բանաստեղծ Հուսիկ Արան:

Կարծում է, որ երեսուն տարի պետություն սարքելու փոխարեն քանդել են այն՝ թե՛ վերևից, թե՛ ներքևից: «Հիմա փչացած հեռախոսի պես 10 հոգի 15 բան է խոսում, իրար չեն հասկանում, իսկ արանքում պետություն, պետականություն ենք կորցնում: Արդեն կորցրել ենք: Բայց սա այն ժողովուրդն է, որ հազար տարի առաջ Անի է հանձնել՝ ստորաբար, լկտիաբար, հարյուր տարի առաջ Կարսն է հանձնել: Դա աշխարհի ռազմական պատմության մեջ ամենաքստմնելի, նսեմ էջն է: Կարսի հանձնումը խայտառակություն է: Մեկ տարի առաջ Արցախ ենք հանձնել, ինչից հետո ժողովուրդը գնաց և սրան ընտրեց: Նա էլ ասում է՝ դուք ինձ մանդատ եք տվել, ասել եք՝ գործի, ես էլ գործում եմ, դուք ասել էիք՝ հանձնի, ես էլ հանձնում եմ»,-նշում է մեր զրուցակիցը: Հավելում է՝ հիմա առաջ են գալիս նաև սոցիալական հարցեր:

«Մարդը բերել է՝ խաղող մթերի, չեն ընդունում, հայհոյում է: Բայց չէ՞ որ մենք ասում էինք, որ այդպես է լինելու: Հիմա ժողովուրդը բարոյալքված վիճակում է, և հենց նման պայմաններում են պետություն կորցնում: Այսօր բոլոր պայմանները ստեղծված են պետությունը կորցնելու համար՝ բարոյալքված հասարակություն, միմյանց չհասկացող, չգնահատող, առանց միասնականության»,-նշում է մեր զրուցակիցը:

Օրերս կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ մի շարք համայնքներում իշխող ուժը պարտվեց: «Սյունիքում Առուշ Առուշանյանը հաղթեց, քանի որ սյունեցին հասկացավ, որ իրեն պետք է մեկը, ով կապահովի իր ֆիզիկական անվտանգությունը, սյունեցին անմիջական վտանգի տակ է: Թուրքը, որ հասնի Հյուսիսային պողոտա, չգիտեմ՝ երևանցու հոգեբանությունը վեցերորդ հարկից կիջնի՞, թե՞ ոչ: Ինքը չի գիտակցում, որ Սյունիքը Հյուսիսային պողոտան է: Սա ահավոր է: Չենք հասկանում, որ մեր տունը սահմանից է սկսվում: Հավելեմ՝ Ադրբեջանն ավելի սիրեց Արցախը, քան մենք, թուրքն ավելի սիրեց Արևմտյան Հայաստանը, քան մենք, և հիմա մեկը Արցախում է, մյուսը՝ Արևմտյան Հայաստանում: Իրականությունը սա է:Գյումրիի մասին: Տասը տարի Գյումրիում ահագին գործ արեց Ռոբերտ Քոչարյանը, գոյություն ունի ժամանակագրություն, անկախ իմ կամ մեկ ուրիշի վերաբերմունքից: Իսկ գյումրեցին ընտրության ժամանակ դա մոռացավ:

Դա չի սազում ոչ միայն գյումրեցուն, այլ ընդհանրապես մարդ արարածին: Այ, սա է հասարակության բարոյալքվածությունը: Քո տունը սարքողին դու մերժում ես: Այս փաստը, օրինակը կարելի է տարածել ամբողջ հասարակության վրա: Ասում ենք՝ բարոյալքվել ենք: Միշտ ենք բարոյալքված եղել: Սթափ աչքերով, էմոցիաները մի կողմ դնելով՝ սկսել եմ նայել պատմությանը, մեր անցած ճանապարհին: Սիրում ենք ստրուկ լինել: Մեկն ասում է՝ ռուսի թևի տակ մտնենք, մեկը՝ ֆրանսիացու և այլն, ոչ ոք չի ասում՝ մեր ոտքերի վրա կանգնենք, պետություն լինենք: Դրա համար էլ ծովից ծով Հայաստանից այս է մնացել, սա էլ ենք կորցնում: Ցավով եմ ասում՝ չենք կարող պետություն ունենալ, ցավով եմ ասում, քանի որ անկախությունն ինձ համար բարձրագույն արժեք է. վերև՝ Աստված, ներքև՝ հայրենիք:

Բայց ես հավատում եմ հայի ուժին, այդքան փնովելուց հետո ես ճանաչում եմ հային: Ինչո՞ւ է թուրքը ոտքը դրել «պեդալին» ու սեղմում: Նա գիտի, որ մի հայն էլ կարող է ամեն բան փոխել: Նա մեզ լավ է ճանաչում ու հիմա մտածում է՝ քանի թույլ են, սեղմենք, վերջացնենք: Բայց գիտե՞ս՝ երբ է հայը զարթնում. երբ կորցնում է, հետո սկսում է փշուրներից փազլ հավաքել: Հայը զարթնելու է և մի խայտառակ ձևով վռնդելու է սրանց, կարևորը՝ ուշ չլինի»,-եզրափակում է Հուսիկ Արան:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել