ԱՄՆ-ը չի մասնակցի Աֆղանստանին նվիրված մոսկովյան հանդիպմանը. Պետքարտուղարություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ից ներկայացուցիչներ չեն լինի Աֆղանստանին նվիրված մոսկովյան ձևաչափով հանդիպմանը, որը հոկտեմբերի 20-ին տեղի է ունենալու Մոսկվայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 19-ին հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը:
«Մենք չենք մասնակցի այս շաբաթ անցկացվող մոսկովյան բանակցություններին»,-Փրայսն ասել Է ճեպազրույցում: Փրայսի խոսքով՝ այժմ ԱՄՆ-ն «այն իրավիճակում չէ, որ մասնակցի հանդիպմանը: Նա հավելել է, որ դա կապված է Վաշինգտոնի համար «լոգիստիկական բարդությունների» հետ: Դրա հետ մեկտեղ Պետքարտուղարության ներկայացուցիչը նշել Է, որ քննարկումների նման ձևաչափը՝ Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի և Պակիստանի մասնակցությամբ, «արդյունավետ է ու կառուցողական», և ԱՄՆ-ն պատրաստ է նման ձևաչափին մասնակցել ապագայում:
Ինչպես հաղորդվել է, Մոսկվայի հանդիպմանը հրավիրված են ԱՄՆ-ի, Չինաստանի, Պակիստանի, Իրանի և Հնդկաստանի ներկայացուցիչները: «Թալիբան» աֆղանական շարժման պատվիրակությունը՝ Աֆղանստանի փոխվարչապետ Աբդուլ Սալամ Խանաֆիի գլխավորությամբ, հոկտեմբերի 19-ին նույնպես կժամանի Մոսկվա՝ քննարկումներին մասնակցելու համար: