Երևան, 15.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կազմակերպությունը անվճար սայլակներ և վերականգնողական պարագաներ է տրամադրել և տրամադրում իր շահառուներին. «Փյունիկ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Հաշմանդամություն ունեցող երեխաներն ու նրանց ծնողները  ստիպված են հաղթահարել կյանքի բազմաթիվ դժվարություններ. առողջական, հոգեբանական, ֆինանսական, հասարակության հետ ինտեգրման խնդիրներ: Միայն հասարակական տարբեր կազմակերպությունների և պետական որոշակի բարեգործական ու կրթական ծրագրերի շնորհիվ է, որ  այս երեխաները զարգանում են, հաղթահարում բազում դժվարություններ, ձեռք բերում ընկերներ, գրանցում հաղթանակներ: «Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց «Փյունիկ» միություն» բարեգործական հասարակական կազմակերպությունը  ոլորոտում առավելագույն արդյունավետությամբ աշխատած հասարակական կազմակերպություններից է, որի գործունեությունն է ներկայացնում կազմակերպության ղեկավար Հակոբ Աբրահամյանը:

 

1988 թվականից հետո «Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց «Փյունիկ» միությունը» միակ հասարակական կազմակերպությունն էր, որ զբաղվում էր հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով: «Դրանք դժվար տարիներ էին, չկային հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները բարձրաձայնող ու դրանց համապատասխան լուծումները ներկայացնող ՀԿ-ներ, խիստ խտրական էր հասարակության վերաբերմունքը հաշմանդամություն ունեցողների հանդեպ, բացարձակ անհարմար ու անմատչելի միջավայր»,- հիշում է Հակոբ Աբրահամյանը: Եվ այս տարիների գլխավոր ձեռքբերումն է համարում այն, որ նրանց հաջողվել է տարիների ընթացքում ծավալել մի գործունեություն, որի շնորհիվ մեր երկրում կարևորվել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները և առկա հիմախնդիրների լուծումը առաջնային պլան է մղվել: Այսօր միանգամայն այլ է նաև կառավարության վերաբերմունքը հաշմանդամության խնդիրներին: Դա նկատելի է թե ՀԿ-ների հետ համագործակցության ոլորտում, թե միջավայրային հարմարեցումների, ինտեգրման և կրթական ծրագրերի ոլորտում: Եթե այս տեմպերով շարունակվի, Հակոբ Աբրահամայանը վստահեցնում է, ո ր մոտ ապագայում մեր երկիրը կդառնա տարածաշրջանում ամենամատչելի ու հարմարեցված երկիրը հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Այս նպատակին ընդառաջ «Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց «Փյունիկ» միություն» ԲՀԿ-ն Ծիծեռնակաբերդի խճուղի 16  հասցեում կառուցել է փոքրիկ հյուրանոց՝ ամբողջությամբ հարմարեցված տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց համար: Ներկայացնում է Հակոբ Աբրահամյանը. «Հյուրանոցը շահագործման է հանձնվել անցյալ տարի աշնանը: Սա Երևանում միակ հյուրանոցն է, որն ամբողջությամբ նախատեսված է նաև անվասայլակով տեղաշարժվողների համար: Ծրագրի ավարտը համընկավ 44 օրյա արցախյան պատերազմի սկսվելու հետ ու մենք մեր հյուրանոցը 6 ամսով անվճար տրամադրել էինք Հադրութից փախստական ընտանիքների՝ ընդհանուր 18 հոգի: Նրանց մեջ կար նաև վիրավոր ու անվասայլակով տեղաշարժվող զինվոր: Նրանք բոլորը արդեն տեղափոխվել են Արցախ: Հյուրանոցը կօգտագործվի տարբեր միջոցառումներ կազմակերպելու համար: Առաջիկայում հաշմանդամություն ունեցող հյուրեր կունենանք Ռուսաստանից:

Այժմ շարունակվում է հյուրանոցի երկրորդ մասի շինարարությունը, որն ավարտելուց հետո կունենանք 40 հոգու հյուրընկալելու հնարավորություն: Կլինի նաև վերականգնողական կենտրոն, որովհետև շենքում կա նաև պրոթեզարան: Սա հնարավորություն է տալիս ամբողջական վերականգնողական ծրագրեր իրականացնել հենց տեղում, հատկապես պատերազմում վիրավորում ստացած զինվորների համար»:

  Հյուրանոցը կառուցվում է SPFA հայ-ֆրանսիական կազմակերպության հետ համագործակցության շրջանակում: SPFA հայ-ֆրանսիական կազմակերպության հետ ծրագրեր են իրականացնում նաև Գյումրիում: Հեռահար նպատակներից է նաև նմանատիպ ծրագրերի իրականացումը Արցախում:

«Փյունիկը» կայուն գործընկերություն է հաստատել միջազգային տարբեր բարեգործական կազմակերպությունների հետ: Տարեսկզբից սկսել ենք նաև սերտորեն համագործակցել  Ֆրանսիայի Վար էստ քաղաքի Ֆրանս-Հայկական բարեկամության ասոցիացիայի հետ (Association Amitie Franco-Armenienne Var Est). Փյունիկի բարեկամների մի ամբողջ խումբ է ապրում այս քաղաքում և պատերազմը սկսվելուն պես նրանք «Փյունիկի» նախկին աշխատակցուհի Ալինա Վարդանյանի գլխավորությամբ ոտքի կանգնեցին և սկսեցին հայրենիքին օգտակար լինելու գործունեություն՝ հավաքագրելով և Հայաստան ուղարկելով  բազմաթիվ օգտակար պարագաներ:

Պատկառելի քանակության մարդասիրական օգնություն տրամադրեց նաև «Ազնավուր» հիմնադրամը, որը հիմնականում բաժանեցինք պատերազմի ժամանակ վիրավորում ստացած տղաներին:

«Այդ համագործակցությունների շնորհիվ  պատերազմի ընթացքում և հետո գործընկեր կազմակերպություններից ստացել ենք մեծաքանակ մարդասիրական օգնություն. անվասայլակներ, քայլակներ, հենակներ, օժանդակ միջոցներ, հագուստ, բժշկական պարագաներ: Պատերազմի մեկնարկից ի վեր մեծ քանակությամբ բաշխում ենք իրականացրել ու իրականացնում: ԱՄՆ-ից՝ մեր նոր գործընկերոջից՝ «Արմենիան հերոյից» («Armenian Hero») նույնպես  նոր բեռնաքանակ ստացանք բոլորովին վերջերս: Մեծ քանակությամբ վերմակներ տրամադրեցինք նաև   դիրքապահներին: Ի դեպ այս բեռի մեծ մասը հավաքել էին երկու երկվորյակ քույրեր՝ Էմմա և Ջեմմա Պողոսյանները:  Այս հայրենասեր երիտասարդները ջանք ու եռանդ չեն խնայել ֆինանսական միջոցներ և օգտակար իրեր հավաքագրելու և հայրենիք ուղարկելու գործում:

Իհարկե կան նաև անհատ բարերարներ, որոնք նույնպես մեծ աջակցություն են ցուցաբերում կազմակերպության բազմաբնույթ ծրագրերին:»:

Բարերարների ու գործընկեր կազմակերպությունների շնորհիվ «Փյունիկի» շահառուները, հաշմանդամություն ունեցող երեխաները և երիտասարդները ստանում են բազմակողմանի օժանդակություն:

 Այս գործունեությանը զուգահեռ կազմակերպությունը շարունակում է իրականացնել իր  տարեկան ֆիքսված ծրագրերը. «Ամեն տարի  իրագործում ենք «Վաղ կանխարգելման ծրագիր», որի շրջանակում ընդգրկված  մոտ 200 հաշմանդամություն ունեցող երեխաները ստանում են լոգոպեդի, սոցաշխատողի, ֆիզոթերապևտի, հոգեբանի սոցիալական մանկավարժի ծառայություններ: Ծառայություններն անվճար ենք մատուցում, իսկ տևողությունը կախված է երեխայի վիճակից. 3-6 ամիս կարող է տևել: Քովիդ 19 համավարակի պատճառով այս տարի ծրագիրը մեկնարկել է հուլիս սկզբից»: 

 Անդրադառնալով մատչելիության խնդիրներին, պետք է նշել որ միայն միջավայրի հարմարեցումները բավական չեն: Լիարժեք հասարակական ինտեգրման համար հաշմանդամություն ունեցող անձանց համար պետք է ստեղծել նաև կրթության մատչելիության  և աշխատանք ունենալու հնարավորություն: «Փյունիկի» Երևանի և Գյումրիի կենտրոններում   գործում են նկարչության, ասեղնագործության, փայտի փորագրության և խեցեգործություն, երաժշտական թերապիայի խմբակներ, լոգոպեդի, հոգեբանի, ֆիզիոթերապիստի ծառայություններ՝ անվճար հիմունքներով: Միության շահառու մի խումբ երեխաներ,  Երևանի  Գեղարվեստի 5-րդ ուսումնարանի հետ համագործակցության շրջանակում անվճար սովորում ու տարբեր մասնագիտություն են ստանում: Նրանք նույնիսկ կրթաթոշակ են ստանում: Մի քանիսն արդեն  լուրջ հաջողություններ ունեն ոսկերչության, փայտի փորագրության ոլորտներում:

«Հաշմանդամություն ունեցող անձը կարող է ու պետք է աշխատի: Այս ուղղությամբ շարունակաբար ծրագրեր ենք մշակում  ու իրականացնում: Համագործակցել ենք Սեյվ դը չիլդրն և USAID-ի կազմակերպությունների, տարբեր գործատուների հետ և մի խումբ երիտասարդների ուսում ստանալուց հետո օգնել ենք աշխատանք գտնելու հարցում:  Նրանցից մի քանիսը աշխատում են հենց մեր կենտրոնում: Օրինակ՝ մեր նկարչության և ասեղնագործության խմբակների ուսուցիչներ հաշմանդամություն ունեն: Մեր շահառուներից շատերը աշխատում են նաև ԱԻՆ-ում, ՄՏՍ-Վիվա-Սելլում,  սերտորեն համագործակցում ենք Սոցապ նախարարության հետ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման և մասնագիտության ձեռքբերման հարցերում: Ի դեպ մեր շահառուները շարունակում են մեր հովանու ներքո մնալ նաև 18 տարեկանը լրանալուց հետո: Նրանք շարունակում են ներգրավվել մեր միջոցառումներում ու բազմաթիվ ծրագրերում:

Իր 32 տարվա գործունեության արդյունքում «Փյունիկը»  դարձել է մի մեծ ընտանիք: Հաշմանդամություն ունեցող մի խումբ երիտասարդներ ունենք, որ մեր ճամբարներում են ծանոթացել, ընտանիք կազմել, երեխաներ ունեցել»,-ասում է միության ղեկավարը:

Իր գործունեության ամբողջ ընթացքում կազմակերպությունը  անվճար սայլակներ և վերականգնողական պարագաներ է տրամադրել և տրամադրում  իր շահառուներին: Տարիներ առաջ համագործակցել է  «Անվճար սայլակների առաքելություն» ամերիկյան կազմակերպության հետ և մոտ 1500 սայլակներ է բաժանել ՀՀ ամբողջ տարածքում: Միությունն ունի նաև սայլակների վերանորոգման արհեստանոց, որտեղ կրկին հաշմանդամություն ունեցող տղաներ են աշխատում: Ի դեպ,  «Փյունիկի»  բազմաբնույթ ծրագրերից օգտվում են ոչ միայն  Երևանի շահառուները. « 1997 թ. Գյումրիում բացվեց մեր մասնաճյուղը: Այն գործում է հարմարեցված ու մատչելի շենքում և իրականացնում նույն կրթական, վերականգնողական, ուսուցողական, սոցիալական ծրագրերը»:  «Շուտով այնտեղ կկառուցվի նոր շենք, որը մենք պատրաստվում ենք դարձնել ուսումնամարզական և լեզուների ուսուցման կենտրոն: Այստեղ հաշմանդամություն ունեցող երեխաներից բացի կներգարվենք նաև սոցիալապես անապահով խավի երեխաների: Ծրագիրն իրականացելու համար այս պահին  բանակցում ենք  Ռուսաստանում գործող  հայկական կառույցների հետ »,- մանրամասնում է Հակոբ Աբրահամյանը: 

Վերոնշյալ ձեռքբերումներին Հակոբ Արբրահամյանը հավելում է վերջին կարևորագույնը. հաշմանդամություն ունեցող հայ մարզիկները իրենց աջակցության շնորհիվ կարողանում են մասնակցել Պարալիմպիկ խաղերին: «Համարում ենք, որ սպորտը հաշմանդամություն ունեցող անձի համար ինքնադրսևորման լավագույն ձևերից մեկն է: Այն ավելացնում է նրանց ինքնավստահությունը, ամրապնդում ինքնագիտակցությունը: Դրա համար էլ պարբերաբար կազմակերպում ենք ամառային և ձմեռային մարզավերականգնողական ճամբարներ, ցանկացողները մարզվում են մեր կենտրոններում գործող մարզադահլիճներում:

Մեր օգնությամբ  հաշմանդամություն ունեցող շատ հայ մարզիկներ ՀՀ-ը ներկայացրել են միջազգային տարբեր մրցումներում՝ ինչպես  Եվրոպայի, Աշխարհի առաջնություններում, այնպես էլ Պարալիմպիկ Խաղերում: Մեր նախընտրելի մարզաձևերն են. առագաստանավային սպորտ, լեռնադահուկային սպորտ, դահուկավազք, հաշմանդամների  ծանրամարտ, սեղանի թենիս, լող, պարականոե, պարաթեքվանդո, սայլակավազք, բոչիա և այլն »:

«Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց «Փյունիկ» միություն» բարեգործական հասարակական կազմակերպության բազմաբնույթ ու պրոֆեսիոնալ  գործունեության շնորհիվ կյանքում հաստատվել և իրենց կայուն տեղն են գտել ու դեռ կգտնեն բազմաթիվ հաշմանդամություն ունեցող երեխաներ:  

Մեզ հետ կապ հաստատելու համար ՝ https://www.facebook.com/ngopyunic

 

 

Եղանակայնի վտանգավորության «դեղին» մակարդակ է հայտարարվելՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Հորանջելու գաղտնի իմաստը. գիտնականները պարզել են սովորական ռեֆլեքսի գլխավոր գործառույթը Եղանակայնի վտանգավորության «դեղին» մակարդակ է հայտարարվել․ ՌԴ Հայ և ադրբեջանցի փորձագետներն ամփոփել են «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության արդյունքներըՄեկնարկել է Հայաստանի շախմատի պատանիների առաջնության երևանյան ընտրական փուլը Հայ-ադրբեջանական համաժողովի քննարկումները կենտրոնացել են հայ-ադրբեջանական հարաբերությունների ընթացիկ փուլի վրա Որպես իրավաբան՝ պարտավոր եմ մի քանի բան հստակ ասել Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդման մասին. Թաթոյան Ռոնալդուի 962-րդ գոլը նպաստեց «Ալ Նասրի» հաղթանակին Բայրամովը Գերմանիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Փետրվարի 15-18-ը ողջ հանրապետությունում ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ Արցախցի այս կինն ապրում է անմարդկային պայմաններում. նա օգնության կարիք ունի Մեր սահմաններին խաղաղություն է հաստատվում. Ադրբեջանն արդեն սկսել է համագործակցությունը Հայաստանի հետ․ Ալիև Խոշոր ավտովթար` Երևանում Իրանի նախագահը խոսել է տրանսպորտային միջանցքների եւ Ադրբեջանի հետ նմանությունների մասին Ձմեռային Օլիմպիական խաղերում լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը գրավել է 59-րդ տեղը Հաղթում է անզուսպը, հախուռնը, խելագարը. Կաթողիկոսի դեմ քրեական գործ է հարուցվել, ի՞նչ անել․ Էդմոն Մարուքյան «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Իգոր Տուդորը Թրամփի զինակիցը կոչ է արել նրան Ուկրաինա «Tomahawk» հրթիռներ մատակարարել Մյունխենի «Բավարիան» հաղթեց «Վերդերին»․ Լեվերկուզենի «Բայերը»՝ «Սանկտ Պաուլիին» Մայր Աթոռը՝ Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդման մասին Ես երբեք նման ֆուտբոլիստի չեմ հանդիպել․ Բուֆոնը՝ Ռոնալդուի մասին Հայ հայտնիների անցնող շաբաթն Ինստագրամում Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի սպառազինության կենտրոնական բազայի հարվածման մասին 2026թ․ ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության տոմսեր ունեցող անձինք կարող են ԱՄՆ վիզայի հարցազրույցի օր ամրագրել արտահերթ. Դեսպանատուն Եվրամիությունում հնարավոր են համարել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հնարավորությունը մինչեւ 2027թ. Բռնի տեղահանված անձանց առնչությամբ քննարկումները և հաղորդակցությունը պետք է ունենան բավարար զգայունություն․ ՄԻՊ Գյումրու հիվանդանոց է տեղափոխվել 10-ամյա աղջնակի մարմին, ով տանը սնունդ ընդունելիս խեղդամահ է եղել Ալիեւը Մյունխենում հանդիպել է Զելենսկու հետ Արմավիրի մարզում առևանգված 15-ամյա աղջկա հարազատները դիմում են իրավապահներին՝ պահանջելով գտնել երեխային Հայաստանի Մ-19 հավաքականի կազմը TRIPP երթուղին ԱՄՆ նախագահի անունով անվանակոչելը ցույց է տալիս դրա նշանակությունը ԱՄՆ ներկայիս վարչակազմի համար․ Ալիև Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին վերականգնվել է ծանր բեռնատարների երթևեկությունը Սևան-Երևան ավտոճանապարհին 28-ամյա վարորդը «Tesla»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, բետոնե հենասյուներին և հայտնվել ձորում Մենք ընդամենը վեց ամիս է, ինչ խաղաղության մեջ ենք ապրում․ Ալիև Պենտագոնը արհեստական ​​բանականություն է օգտագործել Մադուրոյին բռնելու համար. WSJ Այսօր տեղի ունեցավ աննախադեպ մի բան` քրեական հետապնդում հարուցվեց Ամենայն Հայոց Հայրապետի դեմ․ Նարեկ ԿարապետյանԴատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ Մյունխենում հանդիպել են Վլադիմիր Զելենսկին և Իլհամ Ալիեւը Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնները Ռուբիոն քննադատել է «աշխարհ առանց սահմանների» գաղափարը Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային որոշ հատվածներում՝ նաև բուք Գյումրիի դպրոցականները ՄԻՊ-ի հետ հանդիպմանը բարձրացրել են մի շարք հարցեր Վթար՝ Եղեգնաձորում, բախվել են «Opel» ու «Toyota», վիրավոր կա Վարդենյաց լեռնանցքը երեկվանից փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Վթար՝ Եղեգնաձորում, բախվել են «Opel» ու «Toyota», վիրավnր կա․ Shamshyan Քաղաքականություն ենք մտնում՝ հայակենտրոն ու բազմավեկտոր ուղեգիծ ձևավորելու համար․ Ավետիք ՉալաբյանՀունգարիայի վարչապետն արձագանքել է Զելենսկու՝ Օրբանը «փոր է աճեցնում» վիրավորանքին Թուրքիան կարող է ազատ արձակել քրդական կուսակցության հետ կապված բանտարկյալների, բացառությամբ՝ Օջալանի Մենք վճռականորեն կիրառելու ենք Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված ողջ գործիքակազմը ունենալու համար ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ. Արթուր Դանիելյան