Քաբուլում պայթյուն է որոտացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀոկտեմբերի 20-ին հուժկու պայթյուն է որոտացել Քաբուլում: Այդ մասին հայտնել է 1TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել Դեխմազանգի շրջանում՝ սահմանապահ ոստիկանության շտաբի շենքի դիմաց: Անհայտ անձը նռնակ է նետել ընթացող ավտոմոբիլի վրա, որը պատկանում էր երկրում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժման զինյալներին:
Աֆղանստանի ներքին գործերի նախարարության՝ թալիբների կողմից նշանակված մամուլի քարտուղար Քարի Սայիդ Հոստին հավաստել է միջադեպի մասին տեղեկատվությունը և հայտնել «Աֆղանստանի Իսլամական Էմիրության» (պետության՝ արմատականների կողմից օգտագործվող անվանումը) երկու զինյալի վիրավորվելու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



