Հայ և քուրդ երիտասարդները բողոքի ցույց են իրականացրել Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարանի առաջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՏասնյակ հայ և քուրդ երիտասարդներ Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարանի առջև իրենց բողոքի ձայնն են հայտնել Թուրքիայում փոքրամասնությունների դեմ շարունակվող հալածանքների և Անկարայի որդեգրած ծայրահեղական քաղաքականության դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ասպարեզ» պարբերականը:
Բողոքի ցույցի ժամանակ մասնակիցները դատապարտեցին քուրդ իրավապաշտպան Թահիր Էլչիի սպանությունը՝ նմանեցնելով այն «Ակոս» պարբերականի խմբագիր Հրանտ Դինքի սպանության հետ: «Բոլորս Հրանտ ենք», «Բոլորս Էլչի ենք», «Բոլորս այստեղ ենք» կոչերով ցուցարարները պարզել են Հրանտ Դինքի, 2011 թվականին թուրքական բանակում սպանված հայ զինվոր Սևակ Բալըքչըի, Թահիր Էլչիի և թուրքական իշխանությունների այլ զոհերի լուսանկարները՝ մեկ րոպե լռությամբ հարգելով նրանց հիշատակը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



