Լարված իրավիճակ` 7-րդ Մասիվում. քաղաքացիների և ոստիկանների միջև բախում է եղել (տեսանյութ)
ՎԻԴԵՈԱյսօր երեկոյան լարված իրավիճակ է ստեղծվել Նոր Նորքի 7-րդ զանգվածում։ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները քանդում էին Հունան Ավետիսյան 5 հասցեում գտնվող 2 քարե շինությունները, որոնք ավտոտնակ էին ծառայում բնակիչների համար:
Նշված վայրում մեծ թվով քաղաքացիներ ու ոստիկանության աշխատակիցներ էին հավաքված։ Քաղաքացիները փորձում էին թույլ չտալ, որ քանդեն շինությունները։
Նշենք, որ ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիների միջև քաշքշուկ է տեղի ունեցել: Համացանցում են հայտնվել կադրեր, որտեղ երևում է՝ ինչպես է ոստիկանը հարվածում քաղաքացիներից մեկին: Ըստ նախնական տեղեկությունների՝ կա բերման ենթարկված:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



