Ռոնալդուն կրկին շրջանցեց Մեսսիին՝ նոր ռեկորդ սաhմանելով ՉԼ-ում
ՍՊՈՐՏՉորեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 20-ին, կայացավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ատալանտա» հանդիպումը։
Հանդիպումն ավարտվեց անգլիական թիմի հաղթանակով՝ 3-2 հաշվով:
Հաղթական գոլը 81-րդ րոպեին խփեց հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացու համար «Ատալանտան» դարձավ 38-րդ թիմը, որի դարպասը նա գրավեց Չեմպիոնների լիգայում։ Նախկինում մրցաշարի պատմության ոչ մի խաղացողի չէր հաջողվում գրավել այսքան թիմի դարպաս: Այդ ցուցանիշով Ռոնալդուն կրկին շրջանցեց Լիոնել Մեսսիին։
Նշենք, որ նախորդ օրը «Լայպցիգի» հետ ՉԼ խաղում Մեսսին գրավեց 37-րդ ակումբի դարպասն ու այդ ցուցանիշով հավասարվեց «Մանչեսթեր Յունայթեդի» Կրիշտիանու Ռոնալդուին, ով այդ պահին դեռ 37 ակումբի դարպաս էր գրավել:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



