ՄԱԿ-ում կանխատեսում են մինչեւ 2040 թվականը օվկիանոսներում պլաստիկե աղբի եռակի ավելացում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄԱԿ-ում կանխատեսում են մինչեւ 2040 թվականը օվկիանոսներում պլաստիկե աղբի եռակի ավելացում, եւ ամեն տարի դրա քանակը կավելանա 23-37 մլն տոննայով։ Նման կանխատեսմամբ հանդես է եկել ՄԱԿ-ի շրջակա միջավայրի հարցով ծրագիրը իր զեկույցում, որով պետություններին կոչ է անում անհապաղ կրճատել պլաստիկի օգտագործումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ «պլաստիկին բաժին է ընկնում ծովային աղբի 85 տոկոսը», եւ մինչեւ 2040 թվականը դրանով ծովային ավազանների աղտոտման ծավալը կավելանա գրեթե 3 անգամ։
Ծրագիրը նաեւ ուշադրություն է դարձրել տնտեսական լուրջ կորուստներին, որոնց հանգեցնում է ծովերի եւ օվկիանոսների աղտոտումը պլաստիկե աղբով։
Դա գլոբալ վնաս է զբոսաշրջային ոլորտին, ձկնորսությանը, ակվակուլտուրային։
Հատկապես վտանգ են ներկայացնում միկրոպլաստիկը եւ քիմիական հավելումները։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



