Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային խնդրի լուծումը պահանջում է փոխզիջումներ. Պուտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ցուցաբերել են քաղաքական իմաստություն՝ դադարեցնելով արյունահեղությունը Ղարաբաղում։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Վալդայ» միջազգային ակումբի նիստում ունեցած ելույթի ժամանակ։
Ըստ ռուս առաջնորդի` այսօր անհրաժեշտ է պայմաններ ստեղծել երկարաժամկետ կարգավորման համար: Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե երկու երկրներն էլ գնահատեն խաղաղ գոյակցության առավելությունները:
«Այնուհետև տրանսպորտային երթուղիներն ու տնտեսական կապերը տարածաշրջանում կբացվեն, ինչը պայմաններ կստեղծի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի անվտանգության համար»,- նշել է Պուտինը։
Ռուսական պետության ղեկավարը հավելել է նաև, որ իրավիճակը Ղարաբաղում մինչ այժմ հաջողվում է պահպանել, թեև այն առանց միջադեպերի չի անցել։ Սակայն, դժվար է պատկերացնել իդեալական պատկեր այսքան տարվա թշնամությունից հետո։