Տղամարդը նետվել է Դավիթաշենի կամրջից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր` հոկտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել։
Փրկարարները անանցանելի վայրից դուրս են բերել մոտ 55-60 տարեկան տղամարդու դի։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ Ա. Պ-ն էր, ում առավոտվանից ընտանիքի անդամները որոնում էին։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



