Երևան, 08.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հպարտ եմ, որ ոչ թե հերոսի, այլ որ Ժուդեքսի մայրն եմ. տղաս բարձունքների էր ուզում հասնել»․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ճարպիկ, աշխույժ տղան դեռ փոքրուց անգամ մեկ րոպե հանգիստ չէր նստում: Ժուդեքս Յազիչյանը բոլորի մոտ նախ՝ յուրահատուկ անունով էր տպավորվում, հետո՝ արդեն անսպառ էներգիայով: Իր շուրջն ուզում էր տարածել ու ստեղծել այն աշխարհը, որը հենց ինքն էր ուզում տեսնել: Ժուդեքսի մայրը՝ Արմինե Հարությունյանն ասում է՝ որտեղ Ժուդեքսն էր, այնտեղ ուրախությունն անպակաս էր: 

Տիկին Արմինեն պատմում է, որ տղան դպրոցում չափազանց ակտիվ ու աշխույժ է եղել: Ժպիտով է հիշում դպրոցական արկածները, երբ հանգիստ չէր թողնում հատկապես դասարանի աղջիկներին, ինչից հետո տիկին Արմինեն բազում բողոքներ էր ստանում:

«Շատ-շատ էին կռվում ընկերներով, բայց ամեն ինչ հաջորդ օրն անցնում էր, սրտներին ոչինչ չկար»,-պատմում է տիկին Արմինեն: Երևանի թիվ 120 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Ժուդեքսը որոշում է ընդունվել Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիայի վոկալի բաժին: «Մեզ համար անակնկալ էր որոշումը: Մի տարիք եկավ, երբ իր մեջ միանգամից մի քանի տաղանդ հայտնաբերեցինք:

Խոսքը թե՛ ձայնային տվյալների, թե՛ նաև նկարելու մասին է: Երբ ընդունվեց Երգի պետական թատրոն, ուսումը կիսատ թողնելով՝ 2009 թվականին գնաց բանակ: Թեպետ օրինակելի զինվորական կարգապահության համար ծառայության ընթացքում Ժուդեքսը մի շարք պատվոգրերի էր արժանացել, ժամկետային ծառայությունից հետո սպա դառնալու առաջարկից հրաժարվել է: Արցախի «Մարտունի 2»-ում ծառայելուց հետո եկավ ու շարունակեց ուսումը: Ավարտելուց հետո շատ էր պարապում, երազանքը երգիչ դառնալն էր: Մի քանի անգամ այստեղ հիասթափություններ էր ունեցել, որոշել էր այլևս մրցույթների չմասնակցել:

Փոխարենը օր ու գիշեր պարապում էր երազանքին հասնելու համար: Հարևաններն էլ մեկ-մեկ բողոքում էին, ասում՝ տղադ չի թողնում քնենք: Երազում էր Անգլիա մեկնելու ու «X factor»-ին մասնակցելու մասին, ասում՝ բոլորին ապացուցելու եմ, որ հաղթելու եմ այնտեղ»,-պատմում է տիկին Արմինեն: Տան ամեն անկյունում այսօր Ժուդեքսի նկարած նկարներն են, նաև ծաղիկները, որոնք տնկել է ու ամեն օր խնամել: «Երբ ամեն օր աշխատանքից տուն էի գալիս, մի նկար կա՛մ արդեն նկարած էր լինում, կա՛մ նկարի կեսն արդեն պատրաստ էր: Բոլորին նկարներն էի ցույց տալիս, ասում՝ նայեք՝ տղես ինչ սիրուն նկարներ է նկարել, ասում էին՝ որ նման շնորհք ունի, նկարներն ինչի՞ չեք ծախում: Եկա, ասացի՝ տղե՛ս, նման բան են ասել:

Ասաց՝ իմ նկարներն անգին են... Իսկապես անգին են իր նկարները, որոնք ոչ թե բոլորի, այլ մեր տան համար է նկարել: Իր կյանքում ամեն ինչ գունավոր է եղել, ինքը երբեք ոչինչ սև ու սպիտակ չի տեսել: Ամեն օր էր իր վրա աշխատում: Ուրիշ նպատակներ ուներ, բարձունքների էր ուզում հասնել, բայց, ցավոք, չարաբաստիկ պատերազմը չթողեց, որ տղայիս նպատակներն իրականանան: Ամեն ինչ կիսատ մնաց, կիսատ մնացին նաև իր հետ կապված իմ երազանքները: 2016-ի քառօրյա պատերազմի ժամանակ ասաց՝ մա՛մ, մի քանի օր էլ որ շարունակվի, գնում եմ, բա որ բոլորս նստենք տանը, ո՞վ պիտի գնա մեր հայրենիքը պաշտպանի:

Իսկ 44-օրյա պատերազմը երբ սկսեց, սեպտեմբերի 29-ին իր «պավեստկան» եկավ, բայց մինչ այդ հորաքրոջն ասել էր, որ ընկերոջ հետ կամավոր է գնալու: Երբ զանգեցինք, ասացինք, որ «պավեստկա» է եկել, կես ժամվա մեջ աշխատանքից եկավ: Ասացի՝ ո՞ւր ես գնում, ինչո՞ւ ես շտապում, նորից ասաց՝ որ բոլորս չգնանք, ո՞վ պիտի գնա, պատերազմ է՝ պիտի գնանք ու բոլորս մեր հայրենիքը պաշտպանենք: Երբ անձնագիրն ու զինգրքույկը դարակից հանեց, սկսեցի լացել:

Երբ լացեցի, իր սիրտն էլ լցվեց, խռպոտ ձայնով ասաց՝ ինչի՞ ես լացում, հո չե՞մ մահացել: Փաթաթվեցի ու այդ օրվանից ոչ ոքի չեմ թողել լաց լինել: Ժուդեքսը սեպտեմբերի 29-ին գնաց, բայց ամսի 27ից Աստված էի կանչում, խնդրում, որ բոլոր բալիկներին վահան դառնա, պաշտպանի, որ կրակն ու փամփուշտը ոչ ոքի չկպնի»: Տիկին Արմինեն պատմում է, որ Ժուդեքսին մի քանի տղաների հետ հոկտեմբերի 12-ին են տեղափոխել Արցախ, մինչ այդ Բալահովիտում են եղել. «Ամսի 11-ին հրամանատարին ասել էր՝ քանի որ 12-ին Արցախ ենք գնում, թող գնանք տանեցիներին տեսնենք ու գանք: Այդ օրը, որ եկավ, սափրված չէր:

Փոքր եղբայրը՝ Տիգրանը, ասաց՝ ոնց որ Մոնթեն լինես, ասացի՝ մի ասա այդպես, ինքը Ժուդեքսն է, Մոնթեն չի… 12-ին գնացին Արցախ՝ Կարմիր շուկա: Հադրութի «Թութակ» պոստում է եղել: Հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին զանգել է, 16-ի առավոտյան՝ ևս: Այդ օրը եղբորս ծննդյան օրն էր, ասաց՝ եթե քեռիին չկարողանամ զանգել, կշնորհավորես, բայց կարողացել էր, իսկ եղբայրս հուզվել էր ու հեռախոսը տվել կնոջը: Վերջին անգամ եղբորս կնոջ հետ էր խոսել… Հոկտեմբերի 17-ին ուժեղ մարտ է եղել, ու ամսի 17-ից հետո արդեն չէր զանգում… Հոկտեմբերի 19-ի առավոտյան Տիգրանը մեկնեց Արցախ՝ եղբորը փնտրելու: Ասել էին՝ կանտուզիա է ստացել, վիրավոր է, բայց թիկունքի կողմից ԱԹՍ-ի կտորը մտել ու դուրս չէր եկել… Միայն օրեր անց՝ հոկտեմբերի 22-ին՝ իր ծննդյան օրը, տղայիս գտանք…»:

Երեք երեխաներից Ժուդեքսն ավագն էր, բայց, տիկին Արմինեի խոսքերով, իր ու Ժուդեքսի կապն առանձնահատուկ էր. «Իմ տան լույսն էր, ամեն ինչը, շատ կապված էի տղայիս հետ: Հիմա իր տնկած սենյակային ծաղիկներն եմ մշակում: Սկզբից խնամում էի, բայց մտածում, որ իրենից հետո ծաղիկները կխռովեն, կնեղանան ու էլ չեն ծաղկի: Բայց իր արխիդեաներն այնպես էին ծաղկել, ով նայում՝ զարմանում էր: Ծաղիկներից իր շունչն եմ զգում, ինքն այնքան շատ էր սիրում այդ ծաղիկները, անգամ համբուրում էր, խոսում ծաղիկների հետ: Երբ Արցախ մեկնելուց առաջ՝ հոկտեմբերի 11-ին եկավ, հարցրեց՝ չե՞ս ջրել, ասացի՝ չէ, վախեցա, մտածեցի կփչացնեմ: Այդ օրը ջրեց ծաղիկները: Հիմա ես եմ խնամում ու խոսում իր տնկած ծաղիկների հետ…»:

Ժուդեքսին զինակիցներն ու պատերազմի ժամանակ նրան կարճ ժամանակում ճանաչած մարդիկ ոչ թե պարզապես անսովոր անունով, այլ արարքներով են հիշում:

«Զինակիցներն ասում են՝ շատ կարճ ժամանակ ճանաչեցինք, բայց մինչև վերջ պայքարող տեսակներից էր: Ասում էին՝ ում հանկարծ մեկ րոպեով պառկած տեսներ, ասում էր՝ հելեք, քնելու ժամանակը չի: Մի անգամ Եռաբլուրում մի կին ծնկաչոք տղայիս գերեզմանաքարի մոտ էր: Հարցրի՝ ճանաչո՞ւմ եք տղայիս, ասաց՝ ո՞նց կարող եմ ձեր տղային մոռանալ, իրեն չես կարող մոռանալ: Ասաց՝ որքան էլ տարիները անցնեն, չեմ կարող մոռանալ նաև իր խոսքերը: Պատմեց, որ մի անգամ Ժուդեքսն ասել է՝ «ոչ մի փամփուշտ անիմաստ չկրակեք, այդ մի փամփուշտով կարող ենք մի հոգու կյանք փրկել»: Այդ կինն ասաց՝ կատակով «ժլատ» է անվանել, հետո հավելել՝ ամեն մարդ չի, որ նման իրավիճակում այնքան կարող է կազմակերպված լինել, որ մտածի՝ մի փամփուշտը կարող է մի հոգու կյանք փրկել: Հետո այդ կինն ասաց՝ ձեր տղան ամուսնացա՞ծ էր, ասացի՝ ոչ: Ասաց՝ բայց ընկերուհի ուներ: Ես կուզենայի իմանալ նրան»:

Տիկին Արմինեն պատմում է, որ Ժուդեքսը երբեք ցույց չէր տալիս հայրենասիրությունը. «Բայց անընդհատ Մանվել քեռիի (Արաբոյի Մանվել) օրինակն էր աչքի առաջ: Միշտ հպարտանում էր, ասում՝ մեր քեռին լեգենդ է, ու զարմանում, որ ամեն ինչի, ամեն դժվարություններից, անարդարություններից հետո ինչպես էր քեռին նորից ասում՝ պիտի գնանք, կռվենք, հաղթենք: Հետո Ժուդեքսն ասում էր՝ եթե պատերազմ լինի, անպայման գնալու եմ իմ հայրենիքը պաշտպանելու… Իսկ պատերազմը դաժան էր: Էրեխեքի արյան գնով պատերազմը տանուլ տվեցին, էդքանից հետո հողերը տվեցին… Եթե պիտի տային, գոնե ոչ էրեխեքի կյանքի գնով… Այսօր այնքան ընտանիքներ կան, որ երեխաների աճյուններն անգամ դեռ չեն գտել:

Մարդիկ կան՝ իրենց էրեխեքին են փնտրում, ու երբ մասունքներ են բերում, չեն հավատում, որ իրենց երեխայինն է: Բայց ծնողները պահել, մեծացրել են, չէ՞, ինչ է, ասե՞ղ էին էրեխեքը… Դաժան էր պատերազմը, դաժան է իրականությունը: Սրանից դաժան ցավ չկա աշխարհում: Ի՞նչ սերունդ գնաց՝ մեկը մեկից լույս: Այդ տղաների շնորհիվ է, որ ապրում ենք, շնչում ու կարողանում ենք գոյատևել, մենք պարտական ենք նրանց… Երբ Եռաբլուրում նկարներին նայելով քայլում եմ, խելագարվում եմ:

Լույս էրեխեքը չկան, իսկ ծնողներն ապրում են, բայց սա ապրել չի: Մի տարի է՝ ուղղակի շնչում եմ, բայց հոգով ու սրտով մահացած եմ: Ինքս ինձ չեմ ներում, որ ես ապրում եմ ու իմ տղեն չի ապրում: Կներես իմ ապրելու, բայց քո չապրելու համար… Բայց ես իրեն չէի կարող հետ պահել: Ես հիմա հպարտ եմ, որ ոչ թե հերոսի, այլ որ Ժուդեքսի մայրն եմ»:

Հ.Գ. -Ժուդեքս Յազիչյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Կյանքը զոհել է հանուն հայրենիքի 2020 թ. հոկտեմբերի 17ին Հադրութում՝ ծանր մարտական գործողությունների ժամանակ չլքելով մարտական դիրքը: Հոկտեմբերի 22-ին Ժուդեքսը կդառնար 30 տարեկան:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

 

Երբ տնտեսությունը ուժեղ է, կարող ես բերել ուժեղ, կայուն և երկարատև խաղաղություն․ փոփոխությունը` միայն Սամվել Կարապետյանի հետ․ Ուժեղ ՀայաստանԱսել Ռուսաստանին՝ դու ճանաչել ես Արցախը Ադրբեջանի կազմում, ես էլ եմ ճանաչել, աբսուրդային իրավիճակ է․ սա սեփական մեղքերը ուրիշների գրպանը գցել է․ Ռոբերտ ՔոչարյանԷստոնիայի արտգործնախարարը կայցելի Հայաստան IDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքներըԼիբանանում հրադադարը պատերազմը դադարեցնելու պայման է. Փեզեշքիան Ադրբեջանի ափերի մոտ հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Նախագահ Թրամփի կարմիր գծերը չեն փոխվել Իրանի հարցում․ Լևիթ Հայաստան–Իրան․ ռազմավարական գործընկերություն պետությունների միջև և արժեքային ընդհանրություն ժողովուրդների միջև. Արման ՎարդանյանՀրդեհ է բռնկվել Պառավաքար գյուղի տներից մեկում Մրցաշարի գլխավոր ուղերձը թմրամոլության և արատավոր երևույթների դեմ պայքարն է. Հովհաննես ԾառուկյանԱնհապաղ կոչ եմ անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և պահպանել համաձայնեցված երկշաբաթյա հրադադարը․ Շարիֆ Զինադադարը պետք է ամբողջությամբ ներառի Լիբանանը․ Մակրոն Ռուսաստանի նախագահի հետ, այս տարիների ընթացքում, երբեք չի եղել գոնե մեկ կետ, որը կարող էր բերել անվստահության․ Ռոբերտ ՔոչարյանԿnղոպտել են «Մարսելի» գլխավոր մարզչի առանձնատունը Փաշինյանի նպատակն այն էր, որ բոլորին ցույց տար, որ ինքը այն մարդն է, որին բոլորն ընդունում են. Ռոբերտ ՔոչարյանՓաշինյանը Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարին ազատել է պաշտոնից Մայրության և գեղեցկության օրը մեծ շուքով ու ջերմությամբ նշվեց Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում (տեսանյութ) Հիմա ինքնիշխան ենք, թե՞ ինքնիշխան չենք․ Էդմոն ՄարուքյանԱմբողջ խմբակցությունով առավոտից երեկո մեզնից եք խոսում. էս ի՞նչա քաղաքի վիճակը, ամոթը լավ բանա․ Ալիկ ԱլեքսանյանԱլավերդի քաղաքում «ZIL» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, վնաuել հարակից տան հենապատը և հայտնվել տան բակում Հայաստանը լինելու՛ է ազատ, ժողովրդավարական և ուժեղ պետություն. Մուրազ ՇամոյանԹրամփն առաջարկ է արել Իրանին Իրանը դադարեցրել է Հորմուզի նեղուցով նավագնացությունը՝ Լիբանանի վրա Իսրայելի հարձակումներից հետո Ադրբեջանը Ռուսաստանից պահանջում է «ղարաբաղյան թեման քաղաքական քննարկման առարկա չդարձնել». Մոսկվայից խոստացել են պատասխանել Երևանում մեկնարկել է Doing Digital չորրորդ ֆորումըՏեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը Ուսուցիչները՝ Ուժեղ Հայաստանում. Նարեկ ԿարապետյանՀամայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում հետախուզվողների են հայտնաբերել Իրանի ԻՀՊԿ-ն երկրի հարավում ոչնչացրել է Hermes անօդաչու թռչող սարք Բեյրութի վրա իսրայելական hրթիռային hարձակման hետևանքով uպանվել է ավելի քան 80 քաղաքացի. Կարմիր խաչ Վանաձոր-Սպիտակ ճանապարհին բախվել են «DAF» բեռնատարն ու «ՎԱԶ 21014»-ը. կա 2 զnh, 2 տուժած ՀՀ-ն կսկսի ֆինանսական տեղեկություններ փոխանակել տարբեր երկրների հետ. նախագծի քննարկում Ազգային ժողովում Կոնվերս Բանկը՝ ՓՄՁ համաժողովումԱռաջընթաց ամեն օր․ Ամիօ բանկը ներդնում է մասնաճյուղային ցանցի ունիվերսալացման մոդելԻնչպե՞ս են տնային կալանքի տակ գտնվողները մասնակցելու ընտրություններին Պատերազմի մասին թեզը բացարձակ կեղծիք է․ Ավետիք Չալաբյան Ինչպիսին է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Իսրայելի ՊԲ-ն «Առյուծի մռնչյուն» գործողության մեկնարկից ի վեր «Հըզբոլլահ»-ի դեմ իրականացրել է իր ամենամեծ հարվածը Եղանակը Հայաստանում․ լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում է բուք ու ձյուն, ինչպես նաև ուժեղ քամի Պաշտպանական ներուժի բարձրացումը պատկերացնում ենք եռաստիճան համակարգով․ Նաիրի ՍարգսյանԱպրիլի 8-9-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ղազախստանի ԱԳ նախարարը. ՀՀ ԱԳՆ Ում շնորհիվ ԱՄՆ-ն և Իրանը կարողացան զինադադար կնքել․ ԶԼՄ Միրզոյանը Կալասից հետաքրքրվել է խոստացված գումարներից «Մեծ քաղաքականություն». էպիզոդ չորրորդը՝ այսօր ժամը 20-ինՄի ներողությունը չի փրկի Անդրանիկ Քոչարյանին Սուտ խաղաղության թեզերը մեզ հասցնելու են նոր ցեղասպանության. Արշակ ԿարապետյանԵղանակը կտրուկ կվատանաՍամվել Կարապետյանի աջակցությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գերազանցության գերժամանակակից կենտրոններ հիմնվեցին. «Ուժեղ Հայաստան»Փակելով դպրոցները՝ հայաթափում են սահմանամերձ գյուղերը․ Արմեն ՄանվելյանՆախարարներին 7-ական միլիոն պարգևավճար, իսկ թոշակառույին 10 հազար. Վանաձոր. ԼՈՌԻ