Սրանց նայի, երկիրը մաս-մաս հանձնել ու հանձնում են, բայց իրենք մարդ են ման գալիս, որ վրեն մունաթ գան. Տիգրան Աբրահամյան
ԲԼՈԳՏիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանությանը նախարարը ՄԻՊ-ի՝ Սոթք-Խոզնավար հատվածի վերաբերյալ ներկայացվող զեկույցներին ակտիվ հակադարձելու փոխարեն, պետք է նախ պատասխան տան՝ ինչպե՞ս, ի՞նչ հանգամանքներում ադրբեջանական զորքերը մայիսի 12-ին անարգել, առանց մարտերի տարբեր խորություններով ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք։
Այդ ագրեսիայի պատասխանը ո՞վ է տալու։ Ո՞վ է պատասխան տալու սահմանագծի այդ հատվածն անպաշտպան թողնելու, Ադրբեջանին համապատասխան հատվածում «չդիմավորելու» և պաշտոնական տեղեկություններով, մինչև 3.8 կմ խորությամբ ներթափանցումը թույլ տալու համար։
Թե չէ բուն խնդիրը թողած ԱԽ քարտուղարը հեքիաթ է պատմում, թե բա՝ բանակցում ենք, որ դուրս գան, ՊՆ-ն ասում է՝ ադրբեջանցիները ամրաշինական աշխատանք չեն տանում և այլն։
Ձեր մանր-մունր խորամանկությունները գնացեք ձեր շրջապատում քննարկեք, մեզ պատասխան տվեք վերևում շարադրածս հարցադրումների վերաբերյալ։
Սրանց նայի, երկիրը մաս-մաս հանձնել ու հանձնում են, բայց իրենք մարդ են ման գալիս, որ վրեն մունաթ գան։
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



