Չորս բրիտանացի ուղեւորվել է դեպի Լա Պալմա հրաբուխ սելֆի անելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉորս բրիտանացի ուղեւորվել է դեպի Լա Պալմա հրաբուխ սելֆի անելու համար՝ շրջանցելով ոստիկանության հսկիչ անցակետը, գրում է NYP-ը:
Տղամարդիկ լուսանկարվել են տեղանքի մերձակայքում, որտեղ թեժ լավայի գետերը հոսում են ժայթքող Կումբրե Վյեխայից:
Խմբի անդամներից մեկը հրապարակել է լուսանկարը:
«Մենք ստիպված էինք թաքնվել, որպեսզի շրջանցեինք բանակին ու ոստիկանությանը: Դա լիարժեք առաքելություն էր բլոկպոստերով, որոնողական կետերով ու մթության մեջ շներով»,-գրել է նա:
Ենթադրվում է, որ տղամարդիկ ժամանել են նավով Տեներիֆեից: Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ այժմ նրանց դեմ հնարավոր է դատական հայց ներկայացվի, քանի որ նրանք վտանգել են սեփական կյանքն ու անվտանգության ծառայությունների աշխատակիցների կյանքը:
1
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել
4
Երեկ սպանված Արսեն Վարդանյանը երգիչ է․ նոր մանրամասներ արտառոց դեպքից
5
Ընտրական շրջանի «բացումից» երկու օր անց Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչնե...



