Ադրբեջանական ցամաքային զորքերը զորավարժություններ են անցկացնում Քաշաթաղում. Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է՝ հետևելու ընթացքին (տեսանյութ)
ՎԻԴԵՈԱդրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնել է Քաշաթաղի (Լաչին) շրջան՝ հետևելու այնտեղ անցլացվող հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքին:
Ինչպես փոխանցում է Minval.az-ը, ադրբեջանցի նախարարն այցելել է ցամաքային զորքերի ուսումնավարժանքների շտաբ և ստուգել գործողությունների կազմակերպումը, լսել հրամանատարների զեկույցները:
Ընդգծվել է, որ բարդ ռելիեֆ ունեցող լեռնաանտառային տեղանքում անցկացվող զորավարժությունների ժամանակ հիմնական ուշադրությունը դարձվել է հրամանատարների գիտելիքների, ինչպես նաև կառավարման և որոշումների օպերատիվ կայացման հմտությունների զարգացմանը:
Զորավարժությունների շրջանակում առաջադրանքներ են իրականացվել զորքերի այլ ստորաբաժանումների հետ համագործակցությամբ:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



