«Ողջույն 33»․ այսօր Սիլվա Հակոբյանի ծննդյան օրն է
ԼԱՅՖԱյսօր երգչուհի Սիլվա Հակոբյանի ծննդյան օրն է, ինչի կապակցությամբ նա նոր լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին կրում է սեւ-սպիտակ գույներ համադրությամբ բլուզ, կիսաշրջազգեստ, ինչն էլ համադրել է ոճային ցածրակրունկների հետ։ Սիլվայի մազերն արձակված են, նախընտրել է մեղմ շպար։ Հրապարակմանը կից նա գրել է․ «Ողջույն 33»։ Երգչուհու գործընկերներն ու երկրպագուները բազում շնորհավորանքներ եւ բարեմաղթանքներ են ուղղել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին արձակել էր մազերն ու բնական դիմահարդարում ընտրել։ «Ինչ-որ բան գտնելու լավագույն միջոցը պարզապես որոնել դադարելն է, իսկ ինչ-որ բանի վերջապես հասնելու միջոցը սպասել դադրելն է»,- մեկնաբանություններում գրել էր նա։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



