Էրդողանը Թուրքիայից վտարում է տասը երկրների դեսպանների
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարել է Թուրքիայի ԱԳՆ-ին պերսոնա նոն գրատա հայտարարել տասը երկրների դեսպաններին, ովքեր պահանջում են ազատ արձակել Օսման Քավալային, ով թուրքական իշխանությունների կողմից մեղադրվում է հեղաշրջման փորձին առնչություն ունենալու մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Խոսքը ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Կանադայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Նիդեռլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի և Շվեդիայի դեսպանների մասին է։
«Ես մեր արտգործնախարարին հանձնարարել եմ անհապաղ միջոցներ ձեռնարկել, որպեսզի այդ 10 դեսպանները հայտարարվեն պերսոնա նոն գրատա»,- ասել է Էրդողանը, ելույթ ունենալով Էսքիշեհիր քաղաքում։
Ավելի վաղ Anadolu գործակալությունը հայտնել էր, որ Թուրքիայի ԱԳՆ են կանչվել Անկարայում ԱՄՆ-ի, Գերմանիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Կանադայի, Նորվեգիայի և Նոր Զելանդիայի դեսպանները։