Մոսկվայում 4 ամսով նոր սահմանափակումներ են մտցվել կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱյսօրվանից Մոսկայում նոր սահմանափակումներ են մտցվում կորոնավիրուսով հիվանդացության կտրուկ աճի պատճառով։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ դրանք կգործեն 4 ամիս` մինչև փետրվարի 25-ը։
Սահմանափակումները չեն տարածվում պատվաստվածների և նրանց վրա, ովքեր վերջին 6 ամիսներին հիվանդացել են քովիդով։
Միևնույն ժամանակ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 7-ը Մոսկվայում նոր լոքդաուն է սահմանվելու։ Կփակվեն խանութները, ռեստորանները, ծառայության ոլորտի այլ ձեռնարկությունները, դպրոցներում արձակուրդ կլինի։ Նման սահմանափակումներ են գործելու նաև Ռուսաստանի այլ շրջաններում։
Ռուսաստանում կորոնավիրուսի նոր բռնկումը սկսվել է սեպտեմբերի վերջից։ Վերջին մեկ ամսվա ընթացքում նոր դեպքերի թիվն այնտեղ աճել է երկու անգամ։
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



