Թուրքիայում Ռուսաստանի 7 քաղաքացու են կալանավորել՝ անտառները հրդեհելու կասկածանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնթալիայում անտառների ոչ միտումնավոր հրդեհման կասկածանքով ձերբակալել և այնուհետև կալանավորել են Ռուսաստանի 7 քաղաքացու:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով գլխավոր հյուպատոսությանը, միջադեպը տեղի է ունեցել շաբաթ, երբ զբոսաշրջիկները քայլարշավի էին մասնակցում «Լիկյան արահետի» երթուղով:
Կիրակի դատական նիստ է կայացել, որի շրջանակում որոշում է կայացվել նախաքննության ընթացքում կալանքի տակ պահել ռուս զբոսաշրջիկներին:
Ինչպես նշվում է, թուրքական ոստիկանությունն ուշադիր հետևում է բնապահպանական կանոնների պահպանմանը: Ամռանը երկրի հարավային շրջաններում զանգվածային անտառային հրդեհներ են տեղի ունեցել, որոնց տարածվել են 30 նահանգում, ինչի հետևանքով մահացել են տասնյակ, տուժել՝ հարյուրավոր անձինք:
1
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Երեկ սպանված Արսեն Վարդանյանը երգիչ է․ նոր մանրամասներ արտառոց դեպքից



