Երևան, 28.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նոր աշխարհում Հայաստանի նման փոքր երկրների համար նոր հնարավորություններ են լինելու. Արմեն Սարգսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում, հոկտեմբերի 24-ի երեկոյան նախագահ Արմեն Սարգսյանի անունից, ի պատիվ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի մասնակիցների, կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել գագաթնաժողովին մասնակցելու և հետաքրքիր ու կարևոր քննարկումների համար: «Սա Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովի ամփոփիչ հանդիպումն է, և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին և իմ գործընկեր Թիերի Մալըրեին: Մենք հանդիպել ենք 1996-ին, երբ ես վարչապետ էի, իսկ Թիերին աշխատում էր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում: Այնուհետև մենք հանդիպեցինք Դավոսում՝ համաշխարհային տնտեսական ֆորումում, որտեղ նա աշխատում էր, և դրանից հետո լավ ընկերներ դարձանք: Երբ առաջին անգամ Շամոնիում մասնակցեցի «Մտքերի գագաթնաժողով»-ին, որի կազմակերպիչն է Թիերին, այն շատ հավանեցի: Մենք որոշեցինք Մտքերի գագաթնաժողով կազմակերպել նաև Շամոնիից դուրս՝ Հայաստանում: Եվ արդեն երրորդ անգամ այն իրականություն է դառնում»:

Խոսելով հաջորդ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի և դրա կարևորության մասին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ այն նախատեսվում է անցկացնել 2022 թվականի սեպտեմբերին: «Հաջորդ տարի, ինչպես գիտեք, միջոցառումը կազմակերպվելու է STARMUS փառատոնի հետ միասին: Մենք կհավաքվենք՝ հիշելով անցյալը, սակայն նայելով ապագային, հանրահռչակելով գիտությունը, տեխնոլոգիաները, մշակույթը, երաժշտությունը, գիտելիքը,- նշել է նախագահը: -Նոր աշխարհում նոր հնարավորություններ են լինելու Հայաստանի նման փոքր երկրների համար, ձեզ հետ միասին կկարողանանք մեր տեղը գտնել ապագայում»:

«Մտքերի գագաթնաժողով»-ի կազմակերպիչ, «The Monthly Barometer» հեղինակավոր վերլուծական հանդեսի հիմնադիր Թիերի Մալըրեն շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ հյուրընկալության և գագաթնաժողովում ունեցած ներդրման, «Մտքերի հայկական գագաթնաժողովը» բարձր մակարդակով անցկացնելուն ցուցաբերած մեծ աջակցության համար:

«Երբ սովորաբար եզրափակում ենք «Մտքերի գագաթնաժողովը», ցանկանում ենք վստահ լինել, որ դուք երեք բան ունեք՝ նոր ընկեր, նոր գաղափար և նոր ծրագիր: Մենք Դիլիջանից, Հայաստանից հեռանում ենք մեզ հետ տանելով նոր բարեկամներ, նոր գաղափարներ,- նշել է Թիերի Մալըրեն: -Հույս ունեմ, որ այս օրերի ընթացքում ծնված գաղափարներից առնվազն մի քանիսը շոշափելի արդյունքներ կգրանցեն, ինչը օգուտներ կբերի ձեր երկրին: Մենք անհամբեր կսպասենք չորրորդ «Մտքերի հայկական գագաթնաժողովին»:

 
Սեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվեն«ՀայաՔվեի» անդամներն Էջմիածնի դատարանի բակում են՝ ի պաշտպանություն հայոց եկեղեցու և Վեհափառ ՀայրապետիԱյսօր ՀՀ Արմավիրի առաջին ատյանի դատավոր Սերժ Ռուշանյանը հրաժարվեց քննել Ամենայն Հայոց կաթողիկոսի ապօրինի գործը. Ավետիք ՉալաբյանԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԱրագածոտնում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կան վիրավnրներ Բանակի ինքնասպանությունների, քնելու համար հայհոյանքների մասին մանրամասնում է պահեստազորի փոխգնդապետը Թուրքիան ու Գերմանիան կքննարկեն Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված վիճակը Տարածաշրջանում երկրաշարժ է տեղի ունեցել Իրանն իր սպառազինության շուրջ 90%-ն արտադրում է երկրի ներսում․ ՊՆ խոսնակ Ֆասթ Բանկը խաղարկում է 5 հատ iPad Հորմուզի նեղուցում նավերի վրա տեղի է ունեցել առնվազն 70 հարձակում, զոհվել է 19 նավաստի Ասֆալտի գործարան և ցեմենտի արտադրություն Սևանի ափին. «Սանի Լենդի» վտանգավոր ծրագիրը ԾովագյուղումՆոր Երզնկայում «Hyundai Elantra»-ն բախվել է քարերին և գլխիվայր հայտնվել բնակչին պատկանող ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավnր Պետությունը չի կարող կառավարվել պարտքերի կուտակման և դրանք սեփականատերերի հաշվին փակելու վտանգավոր տրամաբանությամբ. Հրայր ԿամենդատյանԻնչ գին կունենա ռուբլին առաջիկայումՌԴ-ն ոչնչացրել է Ուկրաինայի առևտրային ցանցերի պահեստների շուրջ 90 տոկոսը. Ուկրաինայի գյուղատնտեսության նախարար Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Գնի՛ր Honor Magic 8 Lite-ը Team-ից և ստացի՛ր ականջակալ, սմարթ ժամացույց և 100 ԳԲ ինտերնետ Բոլոր անկախ երկրները պետք է հրաժարվեն Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պшտերազմին մասնակցելուց և չճանաչեն հակաիրանական որևէ պատժամիջnց․ Իրանի ԱԳՆ Թրամփը հրապարակել է Հորմուզի նեղուցի լուսանկարը, որտեղ այն ԱՄՆ տարածքի մաս է կազմում Ադրբեջանը Իրանն ավելացրել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր պարունակող երկրների ցանկում ՊՍԺ-ն ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Դեմբելեի հետ Ադրբեջանը Իրանն ավելացրել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր պարունակող երկրների ցանկում Եռապատերազմի կուսակցությունը և 2.5 տրիլիոն դրամ պարտքի կուսակցությունը՝ ՔՊ-ն է. Նարեկ ԿարապետյանՋուր չի լինելու մինչեւ երեկո Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Հայտնի է, թե ով է ռումբ տեղադրել փոխգնդապետի մեքենայի տակԱյս տարի գրանցվել է վայրի բնության մեջ ծնված առաջին եղջերուն Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԹրամփը հրապարակել է նկար, որտեղ Հորմուզի նեղուցը նշված է որպես ԱՄՆ տարածքներից մեկը Ռուսաստանը շարունակում է ոչնչացնել Կիևի ռազմական ենթակառուցվածքները. Պեսկով Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը հասել է 538-ի Փաստեր չկան, բայց վստահ ենք՝ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ. անհետ կորածի հարազատ Երիցվանքում պեղումները նոր բացահայտումներ են արել համալիրի պատմության վերաբերյալ Ինչպե՞ս են փոխում հանքային հսկաների անվադողերը. տեսանյութՀՖՖ նախագահը շնորհավորել է «Արարատ-Արմենիային» պատմական հաջողության համար 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար Հայտնի դերասանին ծեծի են ենթարկել առևտրի կենտրոնումԻրանը կարող է վնաu հասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ տնտեսական շահերին՝ պատժամիջnցների ճնշման nւժեղացման դեպքում. Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Անհայտ կորած մեր զավակներին գտնելու համար ասոցիացիա ենք ստեղծել, որ ծնողներով միասնական պայքարենք. անհայտ կորածի ծնող Ափին հայտնաբերվել է չորս մետր երկարությամբ ձուկ, որը կանխատեսում էր աշխարհի վերջըՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համար «Հայաքվե»-ն դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, ՄԱԿ-ին և միջազգային կազմակերպություններին