Լոս Անջելեսում ավտոմեքենան մխրճվել է ռեստորանի մեջ․ կան զոհեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿալիֆորնիայի Լոս Անջելեսի Վան Նայս շրջանում, կիրակի օրըէ երեկոյան, ավտոմեքենան մխրճվել է ռեստորանի մեջ։ Առնվազն մեկ մարդ զոհվել է, հայտնել է քաղաքի հրշեջ ծառայությունը։
«Ավտոեքենան մխրճվել է առևտրային շենք (ռեստորան) և տապալել է մեկ այցելուի, որը, ցավոք, դեպքի վայրում մահացած է հայտնաբերվել: Եվս 5 մարդ վիրավորվել է։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- ասվում է հրշեջների հաղորդագրության մեջ։
ABC հեռուստաընկերության տեղական մասնաճյուղն իր հերթին պնդում է, որ ավտոմեքենան բախվել է Հելոուինի տոնակատարության համար նախատեսված պարագաներով խանութին։ Նրա խոսքով՝ մի կին է մահացել։
Կասկածյալը հանցագործության վայրում ներկայացել է ոստիկանության աշխատկիցներին։ Իրավապահների խոսքով՝ նա նախկինում բերման է ենթարկվել չափազանց արագ վարելու համար։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



