Ադրբեջանում կրկին իրանամետ աստվածաբան է ձերբակալվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) աշխատակիցները ձերբակալել են Հաջի Ջավադ մզկիթի նախկին ախունդ, իրանամետ աստվածաբան Ախլիման Ռուստամովին:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական կայքերը` տղամարդուն բերման են ենթարկել իր տանը:
Նշվում է, որ բնակարանում խուզարկություն է կատարվել, առգրավվել է կրոնական գրականություն։ Աստվածաբանի ընտանիքին չեն բացատրել ձերբակալման պատճառը։
Նշենք, որ Ադրբեջանում վերջին օրերին մի քանի իրանամետ աստվածաբաններ են բերման ենթարկվել։ Սակայն նրանցից միայն մեկին՝ Սարդար Բաբաեւին է պաշտոնապես մեղադրանք առաջադրվել։ Նա մեղադրվում է պետական դավաճանության մեջ:
1
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը
2
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
3
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
4
Մայրը դաժանորեն սպանել է դստերը՝ որդուն բուժելու համար
5
30-ամյա կինը մեղադրվում է 15-ամյա տղայի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ



