Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ահռելի սոցիալական մարտահրավերներ կան, որոնց համարժեք բյուջետային հատկացումներ չեն կատարվում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում շարունակվում է գնաճ արձանագրվել, ինչի մասին են վկայում նաև հրապարակված պաշտոնական ցուցանիշները: Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը նկատում է՝ Հայաստանի տնտեսությունում գնաճային ֆոնը բավականին սուր է արտահայտված ոչ միայն վերջին 1-2 ամիսների ընթացքում, այլ դեռ նախորդ տարվանից:

«Մենք դեռևս 2020 թ. դեկտեմբերից լուրջ գնաճային ճնշում ենք նկատում տնտեսության մեջ, որը, ի հեճուկս Կենտրոնական բանկի կողմից իրականացվող տարբեր միջոցառումների, կիրառվող տարբեր գործիքների, այդուհանդերձ, չի մարում: Ըստ էության, գնաճի տեմպերը տնտեսությունում տեղի ունեցող բացասական գործընթացների արդյունք են: Սա ակնհայտ է, մանավանդ երբ այդ ամենին նայում ենք ժամանակի դինամիկայի մեջ: Ակնհայտ է, որ թե՛ բնակչության, թե՛ բիզնեսի մոտ բացասական սպասումներ կան: Սա է այն հիմնական պատճառը, որ գնաճը որևէ կերպ չի մեղմվում, գնաճի տեմպերը չեն թուլանում»,- «Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Անդրադառնալով գնաճի զսպման հնարավորություններին՝ մեր զրուցակիցը նշեց. «Իրականում ԿԲ-ն, ըստ իս, իր ողջ գործիքակազմն այս ընթացքում կիրառել է: Մենք այս տարվա ընթացքում մի քանի անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացում տեսանք, մի քանի անգամ դոլարային ներարկումներ են եղել տնտեսության մեջ և այլն: Այսինքն, մեծ հաշվով, ԿԲ-ն իր գործիքակազմի շրջանակներում փորձում է գնաճը կառավարելի դարձնել:

Բայց քանի որ տնտեսությունում տեղի ունեցող խորքային բացասական գործընթացները թույլ չեն տալիս, որպեսզի գնաճը մեղմվի, ստացվում է, որ ԿԲ-ի կիրառած գործիքակազմն ու վարած քաղաքականությունը ևս բավարար արդյունավետություն չունեն: Այստեղ շատ կարևոր է, որ միայն ԿԲ-ն միայնակ չպայքարի գնաճի դեմ, այլ կառավարությունն էլ իր գործիքներով տնտեսական որոշակի կանխատեսելի քաղաքականություն իրականացնի, որը, ցավոք, չենք տեսնում: Բացի այդ, կառավարությունը պարտավոր է որոշակի կանխատեսելի միջավայր ձևավորել, որը կրկին վարվող տնտեսական քաղաքականության շրջանակներում չի իրականացվում»:

Իսկ թե ինչ նկատի ունի տնտեսագետը, երբ մատնանշում է խորքային բացասական գործընթացների մասին, մանրամասնեց. «Այստեղ ամենակարևորը բացասական սպասումներն են, որոնք ձևավորված են հատկապես անվտանգային երաշխիքների բացակայության պայմաններում: Այսինքն, թե՛ բիզնեսի, թե՛ հասարակ քաղաքացիների պարագայում մենք գործ ունենք անվտանգային հսկայական անորոշությունների հետ: Այդ անորոշությունները, ուզենք, թե ոչ, որոշակի սպասումներ են ձևավորում: Նույն բիզնեսը երաշխիքներ է ուզում իր անվտանգ, անխափան ու բնականոն աշխատանքի համար, իսկ այդ երաշխիքները պետությունը չի կարողանում տրամադրել:

Անվտանգային բաղադրիչից բացի, կարող ենք նաև նշել քաղաքական կայունության խնդրի մասին:Բոլորս տեսնում ենք քաղաքական այն անկայուն վիճակը, որն առկա է մեր երկրում, ինչն իր հերթին ևս անորոշություններ է ստեղծում: Բացի այդ, կան սոցիալական խնդիրներ, որոնք օրըստօրե ավելի են խորանում: 6 կամ անգամ 8 տոկոսանոց գնաճն այդքան խնդրահարույց չէր լինի, եթե դրան զուգահեռ մարդկանց եկամուտները գոնե ինչ-որ իմաստով աճեին, բայց փոխարենն ունենք մարդկանց եկամուտների առնվազն չբարձրացում, որոշ դեպքերում՝ անգամ նվազում: Դրան զուգահեռ՝ առաջին անհրաժեշտության ապրանքների գներն էլ ավելի մեծ տեմպով են աճել, ինչի հետևանքով օբյեկտիվորեն տնտեսության մեջ սոցիալական խնդիրներ են առաջացել, որոնք այդպես էլ չեն հաղթահարվում»:

Անդրադառնալով սոցիալական ոլորտին ու այդ ոլորտում նաև բյուջեով նախատեսվող ծախսերին՝ Կառլեն Խաչատրյանը նախ հիշեցրեց, որ աղքատության ցուցանիշը նախորդ տարի կրկին աճել է: «Թեև այս տարվա ցուցանիշները դեռ չկան, բայց ակնհայտ է, որ բնակչությունը գնալով ավելի ու ավելի է աղքատանում: Պետության կողմից տրամադրվող նպաստների կամ բազային կենսաթոշակների ինչ-որ չափով բարձրացումը չի կարող այդ խնդիրը լուծել, այլ քայլեր են անհրաժեշտ: Նախ՝ պետք է ֆիքսենք, որ նույն նպաստների կամ կենսաթոշակների բարձրացումն իրականացվում է բյուջետային միջոցների հաշվին, ինչ-որ իմաստով՝ նաև պարտքային ռեսուրսների հաշվին:

Հետևաբար, օրինակ՝ կենսաթոշակի՝ մի քանի հազար դրամով բարձրացումն առանձին վերցրած սոցիալական խմբի համար այդ պահին խնդիր կլուծի, բայց ընդհանուր տնտեսության կտրվածքով որևէ էական բան փոխել չի կարող: Ինչ վերաբերում է մնացած խմբերին, որոնք բյուջետային նպաստներ կամ այլ աջակցություն չեն ստանում, նրանց պարագայում պետությունը պետք է կարողանա նորմալ տնտեսական միջավայր ձևավորել, որ բիզնեսն ի զորու լինի այդ մարդկանց ավելի շատ վարձատրել: Այսօրվա պայմաններում, երբ գործազրկության ահռելի տեմպեր կան տնտեսության մեջ, օբյեկտիվ է, որ աշխատուժի գինը չի կարող աճել: Մեծ հաշվով, պետությունը պետք է կարողանա բավարար կանխատեսելի միջավայր ձևավորելու միջոցով նպաստել, որ մարդկանց եկամուտները աճեն, ինչը չի արվում»,-ընդգծեց Կառլեն Խաչատրյանը:

Անդրադառնալով 2022 թ. բյուջեին, որի շուրջ քննարկումներն արդեն սկսվել են Ազգային ժողովում, տնտեսագետը մի քանի հանգամանք առանձնացրեց. «Իմ կարծիքով, մենք արմատական փոփոխությունների կարիք ունենք, բայց վարվող պետական քաղաքականության մեջ որևէ կերպ այդ կարդինալ փոփոխությունները չեն իրականացվում: 2018-ից հետո որևէ կերպ մեր բյուջետային, նաև հարկային քաղաքականությունը չի վերաիմաստավորվել, չի վերանայվել: Անընդհատ նոր մոդելի տնտեսության, թռիչքաձև աճի մասին ու այլ գեղեցիկ լոզունգներ են հնչել, բայց փաստն այն է, որ թե՛ 2019, թե՛ 2020, թե՛ 2021-ին ու հիմա՝ արդեն նաև 2022ի բյուջեն, նույն տրամաբանությամբ, նույն կառուցվածքով, նույն համամասնություններով է: Առանձին փոքրիկ բացառություններ կան, բայց գլոբալ էական փոփոխություն այս առումով չկա: Հետևաբար, ասել, որ 2022-ի բյուջեով մենք արմատական փոփոխություններ ենք ունենալու տնտեսության մեջ, առնվազն միամիտ է»:

Անդրադառնալով մասնավորապես սոցիալական ոլորտին, որը բյուջեի երեք կարևոր ուղղություններից մեկն է հայտարարվել, նա ընդգծեց. «Ասվում է, որ սոցիալական բաղադրիչին մեծ ուշադրություն է դարձվում, բայց միշտ էլ մեր երկրի պետական բյուջեում սոցիալական ոլորտին ուղղվող ծախսերն ամենամեծն են եղել: Առանձին տարիներին սոցիալական ոլորտից հետո երկրորդ տեղում եղել են կա՛մ պաշտպանությունը, կա՛մ պետական ապարատի հետ կապված ծախսերը: Հետևաբար, չի կարելի ասել, որ այս տարվա բյուջեն առանձնանում է նրանով, որ պետությունն ավելի մեծ ուշադրություն է դարձնում սոցիալական խնդիրներին:

Ընդհակառակը, իմ գնահատմամբ, շատ ավելի մեծ ավելացում պետք է նախատեսվեր նշված ոլորտի համար, որովհետև հատկապես պատերազմից հետո մենք շատ լուրջ սոցիալական խնդիրներ ունենք երկրում: Խոսքը Արցախից տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական խնդիրների, նաև այն հայորդիների մասին է, որոնք պատերազմի հետևանքով հաշմանդամ են դարձել: Խոսքը նաև այն ընտանիքների մասին է, որոնք զավակ են տվել հայրենիքին: Այսինքն, այսօր մեր առջև ահռելի սոցիալական մարտահրավերներ կան, որոնց համարժեք բյուջետային հատկացումներ չեն կատարվում»:

Ամփոփելով՝ Կառլեն Խաչատրյանն ընդգծեց. «Քանի դեռ մեր երկրում անվտանգային ու քաղաքական հարցերը վերջնականապես լուծված չեն, տնտեսությունը չի կարող զարգանալ, սոցիալական խնդիրներին համարժեք արձագանքել հնարավոր չէ: Սա միանշանակ է: Հետևաբար, ասված անվտանգային ու քաղաքական կայունությունն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է տնտեսության զարգացման համար: Թեպետ նշված կայունության բացակայության պարագայում ևս զարգացման խնդիր չի լուծվի:

Հետևաբար, այս պահին առկա իրողությունները հաշվի առնելով՝ պետությունը պարտավոր է ամենամեծ ուշադրությունը դարձնել երկրում անվտանգային խնդիրների ու անորոշությունների լուծմանը, քաղաքական կայունության հաստատմանը: Դրանից հետո արդեն մենք կկարողանանք մտածել կամ քննարկել, բանավիճել տնտեսական զարգացման մոդելների, տնտեսական քաղաքականության այս կամ այն գործիքի կիրառման կամ չկիրառման նպատակահարմարության շուրջ: Մինչև դրան հասնելը, սակայն, գոնե անվտանգային ու քաղաքական խնդիրները պետք է լուծել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըԿան մարդիկ, որոնք պառակտում են ժողովրդին, և կան մարդիկ, որոնք մեծարում են մեր հերոսներին․ Նարեկ ԿարապետյանՅունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաՌեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինիԴեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ ԴավթյանԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՁեր ձայնագրությունները հրապարակվելու են, երբ դուք իշխանություն չլինեք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ինԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԴուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանՁիավարության ժամանակ 15-ամյա աղջիկ է մահացել Դուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք ՉալաբյանՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինելու՝ կլինեն բանտում. Սամվել ԿարապետյանԽորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան Թեհրանն ու Մասկատը մոտ են Հորմուզի նեղուցում միջանցքի մասին համաձայնությանը. Իրանի խորհրդարանի ներկայացուցիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Քիմ Քարդաշյանը Փարիզի կողnպուտի համար 1 դոլար փոխհատուցում է ստացել Հաջորդ վարչապետը ես եմ լինելու, Փաշինյանն էլ ծափահարելու է. Սամվել ԿարապետյանՍերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԵթե դատարանը մի չնչին անկախ լինի, Սամվել Կարապետյանն այսօր անհապաղ պետք է ազատ արձակվի. Տիգրան ԱբրահամյանՕդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունը ներկայացրել է ջրային անվտանգությանը սպառնացող վտանգներըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվել ընտրություններում ընդդիմության հաղթանակից հետո Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին«Հարի Փոթեր»-ի նոր սերիալի դերասանական կազմը համալրվել է ևս երեք դերասանով Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» կտավը 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է (լուսանկարներ) Դուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին7-ամյա աղջիկը փախել է տնից․ նրան շղթայել և ստիպել են կոյուղաջուր խմելԿբարձրացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունը Ընդդիմության քվեները գրեթե կրկնապատկվել են․ իշխանության համար սա ի՞նչ ազդանշան էԶինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Զելենսկին գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել Անտոն Կովալսկուն Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի