Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ո՞վ և ինչո՞ւ է ստեղծել առաջին հսկիչ դրամարկղային մեքենան. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Առաջին դրամարկղային մեքենան հորինել է ԱՄՆ-ի Օհայո նահանգի Դայտոնայի բնակիչ Ջեյմս Ռիտտին: Նա 1871 թվականին բացել է մի փոքրիկ սրահ և դարձել ռեստորանատեր: Ռեստորանը շատ սիրված է եղել, բայց տիրոջ համար շահութաբեր չի եղել աշխատակիցների կողմից ստացված հասույթի մի մասի գողության պատճառով: Աշխատակիցների անընդհատ փոփոխությունները չեն լուծել այդ խնդիրը, քանի որ եկել են նորերը, և ամեն ինչ կրկնվել է: Կադրային փոփոխությունը միայն նոր խնդիրներ ու կորուստներ է բերել կազմակերպությանը: Մի անգամ Եվրոպայում նավով ճանապարհորդելիս Ռիտտին հանդիպել է նավի գլխավոր մեխանիկին: Նա հետաքրքրությամբ դիտել է նրա աշխատանքը և պտուտակի լիսեռի պտույտները հաշվելու մեքենան: Հենց այդ ժամանակ էլ նրա գլխում գաղափար է հղացել փող հաշվելու համար պատրաստել նմանատիպ մեքենա:

Ռիտտին անմիջապես ընդհատել է իր ճանապարհորդությունը: Վերադառնալով տուն՝ նա իր եղբայր Ջոնի հետ միասին ստեղծել է մի անսովոր սարք, որը բաղկացած է եղել դոլարներ և ցենտներ նշագծումներով մի քանի ստեղներից: Սարքի կատարած գործողություններն արձանագրվել են հատուկ սկավառակի վրա: Դա եղել է առաջին դրամարկղային մեքենան: Արդյունքում ռեստորանի շահութաբերությունն անմիջապես աճել է: Սարքը հնարավորություն է տվել ամբողջությամբ հաշվառել ամբողջ հասույթը: Բացի այդ, շնորհիվ նոր և անսովոր սարքի, այդ հաստատության ժողովրդականությունն էլ ավելի է աճել: Հետագայում Ռիտտին և եղբայրը բարելավել են իրենց այդ սարքը: Նոր ապարատը արտոնագրվել է 1879 թվականի նոյեմբերին: Հսկիչ դրամարկղային մեքենայի իրենց երրորդ մոդելին նրանք տվել են «Անկաշառ գանձապահ Ռիտտի» անունը. այդ սարքը արդեն գիտեր, թե ինչպես ցույց տալ ընդհանուր գումարը: Իսկ ահա չորրորդ մոդելն արդեն կարող էր դրամարկղային կտրոն տրամադրել, որի վրա ընդհանուր գումարը նշվում էր դակիչի անցքերի միջոցով: Հենց այդ մոդելն էլ դարձել է մասսայական արտադրության հաշվիչ դրամարկղային առաջին մեքենան:

1881 թվականին Ջեյմսը վերադարձել է իր հիմնական աշխատանքին ռեստորանում: Նա վաճառել է հսկիչ դրամարկղային մեքենայի արտոնագիրը National Cash Register ընկերությանը, որը գործում է մինչ օրս: Այսօր այդ հսկայական ընկերությունը արտադրում է ոչ միայն ՀԴՄ-ներ, այլ նաև ծրագրեր դրանց համար: Նշենք, որ ժամանակակից հսկիչ դրամարկղային մեքենաները բոլորովին նման չեն Ռիտտ եղբայրների արտադրած առաջին մոդելներին: Ներկայիս ՀԴՄ-ները անգամ միացված են համացանցին, և դրանց կատարած գործողություններին կարող են հետևել հեռավորության վրա, ընդ որում, ցանկացած կատարված գործողություն արձանագրվում է սարքի հիշողության մեջ և ցանկացած ժամանակ ենթակա է վերարտադրման:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»Իրանի դեմ նոր հարվածների վտանգ․ Վաշինգտոնը զգուշացրել է դաշնակիցներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթացԵվս մեկ առիթ, որպեսզի սկսես խնայել մեծ նպատակների համարՈւկրաինան որոշակի դադարից հետո հարվածել է ռուսական նավթավերամշակման գործարանի «Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. ԿամենդատյանՏարադրամի փոխարժեքներն այսօր. ինչ վիճակում է ռուբլինԳազ չի լինելու «Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Իսակովի պողոտայում «Mazda CX-5»-ը վրшերթի է ենթարկել փողոցն արգվելված հատվածով անցնող կին հետիոտնի․ բժիշկներն արձանագրել են նրա մшhը Ահազանգեր են ստացվել Ավան վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում, հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրալցումների վերաբերյալ Հիմար մարդիկ ուզում էին, որ ես պատժամիջոցներ մտցնեի Ռուսաստանի նկատմամբ․ Թրամփ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ