«Սպուտնիկ V»-ով «պատվաստվելուց» հետո հիվանդացած ռուսների մոտ 80%-ը գնել է պատվաստման հավաստագիրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ-ում մարդկանց մոտ 80%-ը, ովքեր պնդում են, որ պատվաստվել են կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V»-ով, սակայն ծանր հիվանդացել են, գնել են պատվաստման հավաստագիրը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Գամալեայի անվան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգին:
«Եթե «Սպուտնիկ V»-ով իբր պատվաստված մարդիկ ծանր հիվանդանում են, ապա, ինչպես վկայում են տվյալները, նրանք, ցավոք, օգտվել են գնած, կեղծ հավաստագրերից։ «Պատվաստվելուց» հետո Covid 19-ով հիվանդացածների մոտ 80%-ը գնել է հավաստագիրը»,-ասել է նա։
Ըստ Գունցբուրգի` պատվաստումների հավաստագրերի գնումը իրականում տեղի ունեցողի միայն մի մասն է: «Մարդիկ փող են ծախսում, հետո սեփական փողով հիվանդանում և մահանում են: Նրանք իրենք իրենց խաբում են։ Բացի այդ, նրանք մահացու վտանգ են ներկայացնում ուրիշների համար»,- ընդգծել է Գինցբուրգը։