Նյու Յորքում մետրոյում հրաձգություն է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆյու Յորքում մետրոյում հրաձգություն է տեղի ունեցել։ Տղամարդը հրացանից կրակ է արձակել՝ վիրավորելով մեկ մարդու, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Նյու Յորքի ոստիկանությանը։
Իրավապահների տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել N գծում, որտեղ մետրոյի գնացքը մոտեցել է կենտրոնական 14 Street-Union Square կայարանին։ Ուղեւորներից մեկը պահանջել է մյուսից տալ հեռախոսը, որից հետո կրակել է նրա ոտքին։
Միջադեպը տեղի է ունեցել պիկ ժամին, երբ մետրոյի գնացքում շատ մարդ է եղել։ Բացի հեռախոսով տղամարդուց, այլ տուժածներ չկան։
Վերջին կես տարում միայն Նյու Յորքի գլխավոր տեսարժան վայրում՝ Թայմս սքվերում, երկու անգամ հրաձգություն է տեղի ունեցել։
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



