Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Վարանդայի միջազգային օդանավակայանում. Ալիևն ու Էրդողանը տվել են նորաբաց օդակայանի շահագորման մեկնարկը (տեսանյութ)
ՎԻԴԵՈԱդրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի ներկա են գտնվել Վարանդայում միջազգային օդանավակայանի բացման արարողությանը:
Ինչպես ներկայացնում է ՏԱՍՍ գործակալությունը, երկրների ղեկավարներին է հանձնվել նոր օդանավակայանի խորհրդանշական բանալին:
Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդա քաղաքում միջազգային օդանավակայանը կառուցվել է 8 ասմում: Առաջին փորձնական չվերթն այստեղ իրականացվել է սեպտեմբերի 5-ին:
Ինչպես երևում է ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակած տեսանյութում, Թուրքիայի պատվիրակության ինքնաթիռը վայրէջք է կատարել հենց նորաբաց օդակայանում:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



