Գտել են Մոսկվայում անհետ կորած դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայային
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցները պարզել են անհետ կորած դերասանուհի Սվետլանա Սվետլիչնանայի գտնվելու վայրը, հայտնում է «Իզվեստիա»-ն։
81-ամյա դերասանուհին ողջ է ու առողջ։ Նրան գտել են թոք-շոուներից մեկի նկարահանման ընթացքում։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ոստիկանության աշխատակիցները պարզել են վարորդի ինքնությունը, որն անհետացումից կարճ ժամանակ առաջ տարել է դերասանուհուն։ Տղամարդուն հարցաքննության էին հրավիրել։
Հայտնի դերասանուհու անհետացման մասին հաղորդվում էր երկուշաբթի՝ հոկտեմբերի 25-ին։ Իրավապահ մարմիններին էր դիմել դերասանուհու հարազատը, որը հայտնել է, որ «Ադամանդե ձեռքը» ֆիլմի աստղը կորել է եւ մի քանի օր կապի դուրս չի գալիս։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



