Կոնվերս Բանկը դրամային եւ դոլարային պարտատոմսերի արժեկտրոններ է վճարել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎերջին 10-ը օրվա ընթացքում Կոնվերս Բանկը արժեկտրոնների երկու վճարում է իրականացրել:
Հոկտեմբերի 15-ին կատարվել է դրամային պարտատոմսերի (AMCOVSB28ER6) արժեկտրոնի մարում՝ 49 մլն ՀՀ դրամի չափով եւ ԱՄՆ դոլարով պարտատոմսերի (AMCOVSB29ER4) արժեկտրոնի մարում՝ մոտ 132 մլն ՀՀ դրամի չափով:
Իսկ հոկտեմբերի 18-ին դրամային պարտատոմսերի (AMCOVSB2AER7) արժեկտրոնի մարումը կազմել է 47,5 մլն ՀՀ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով պարտատոմսերի (AMCOVSB2BER5) արժեկտրոնի մարումը՝ մոտ 63 մլն ՀՀ դրամ:
Նշված ծածկագրերով պարտատոմսերը Կոնվերս Բանկը թողարկել է 2019թ: Տեղաբաշխման ընդհանուր ծավալը կազմել է 2 մլրդ ՀՀ դրամ եւ 15 մլն ԱՄՆ դոլար:
Պարտատոմսերի մանրամասն պայմաններին կարելի է ծանոթանալ Կոնվերս Բանկի պաշտոնական կայքում՝ https://conversebank.am/hy/2019issue/
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



