Գերմանիայի նախագահը պաշտոնապես ընդունեց Մերկելի հրաժարականը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին է հանձնել կառավարության ղեկավարի պաշտոնից հրաժարականի մասին պաշտոնական ծանուցումը։ Այժմ Մերկելը կանցլերի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակում է։
Շթայնմայերը Մերկելի կանցլերության ժամանակաշրջանն անվանել է Գերմանիայի ժամանակակից պատմության մեծագույններից մեկը։ Ինքը՝ Մերկելը, նստած էր անկյունում, անհանգստացած տեսքով։ Կանցլերի պաշտոնակատարը, վերցնելով հրաժարականի փաստաթուղթը, մի կողմ քաշվեց՝ իր տեղը, սակայն Շթայնմայերը հիշեցրեց` դեռ պետք է լուսանկարվել մամուլի համար: Կառավարության ղեկավարը ժպտաց և կեցվածք ընդունեց լրագրողների առջև:
Անգելա Մերկելը Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցրել է տասնվեց տարի` 2005 թվականի նոյեմբերի 22-ից:
1
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը
2
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
3
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
4
Մայրը դաժանորեն սպանել է դստերը՝ որդուն բուժելու համար
5
30-ամյա կինը մեղադրվում է 15-ամյա տղայի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ



