Բռնցքամարտ. Հովհաննիսյանը ԱԱ-ում մեկնարկել է հաղթանակով, Մանասյանը պարտվել է
ՍՊՈՐՏՀայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Արթուր Հովհաննիսյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում:
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող աշխարհի առաջնության 51 կգ քաշայինների 1/16 եզրափակիչում Հովհաննիսյանը մրցեց Գերմանիան ներկայացնող Արգիշտի Տերտերյանի հետ ու պարտության մատնեց 5:0 հաշվով: 1/8-րդ եզրափակիչում Արթուր Հովհաննիսյանի մրցակիցը կլինի ԱՄՆ ներկայացուցիչ Հիլ Ռոսկոն:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Նարեկ Մանասյանը մեկնարկում պարտություն կրեց: 92 կգ քաշային կարգի 1/32 եզրափակիչում հայ բռնցքամարտիկը ուժերը չափեց Իտալիայից Ազիզ Աբբես Մոուհիդայնի հետ ու զիջեց:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



