ԱՄՆ-ում առաջին անգամ երրորդ սեռի նշանով անձնագիր է տրվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ում առաջին անգամ անձնագիր է տրվել X նշանով, որը նշանակում է երրորդ սեռ: Այս մասին հայտնում է Պետդեպարտամենտի կայքը։
«Մենք անհամբեր սպասում ենք հնարավորությանը` առաջարկել բոլոր նրանց, ովքեր դիմում են անձնագրի համար, հենց որ լրացնենք պահանջվող համակարգը և թարմացնենք ձևաթուղթը», - ասել է գործակալության խոսնակ Նեդ Փրայսը:
Նրա խոսքով` բոլոր տեխնիկական նրբությունները նախատեսվում է կարգավորել հաջորդ տարվա սկզբին։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է ամերիկյան վարչակազմի` երրորդ սեռը նշող անձնագրերի ներդրման ծրագրերի մասին։ Նա բացատրել է դա ԼԳԲՏ անձանց` մյուս մարդկանց հետ հավասար իրավունքներ ապահովելու անհրաժեշտությամբ։
ԱՄՆ-ն առաջին երկիրը չէ, որը թույլատրում է երրորդ սեռը անձնագրերում։ Ավելի վաղ դա արել են, մասնավորապես, Ավստրալիան, Կանադան, Նոր Զելանդիան և Հնդկաստանը։