Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մալաթիա-Սեբաստիա համայնքում ջրի խողովակը պայթել է․ բնակիչները բողոքում են` «եթե դեմը չառնենք` շենքերի բնակիչները կարող են թունավորվել»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մալաթիա-Սեբաստիա համայնքի Բաբաջանյան փողոցի 98/4, 98/7, 98/8 շենքերի խմելու ջրի խողովակը շարքից դուրս է եկել, թաղամասի բնակիչներն ամբողջ օրը զրկված են խմելու ջրից, կենտրոնական փողոցում բացված փոսն ու կոյուղաջրի հոտն էլ իր հերթին է անհարմարություն պատճառում: Պարզվում է՝ խնդիրը նոր չէ, դեռևս անցած տարվա նոյեմբերից թաղամասում դիտահորերի խնդիր կա, ինչի մասին բազմիցս տեղեկացրել են պատկան մարմիններին, բայց` ապարդյուն։

ԼՈՒՐԵՐ․com-ը զրուցեց համատիրության կառավարիչ Գեղամ Կարապետյանի հետ՝ պարզելու խնդրի առաջացման պատճառը․ «Այսօր գազի խողովակը վերանորոգելիս «Գազպրոմ Արմենիա»-ի մեքենան պատահաբար հարվածել և կոտրել է խմելու ջրի խողովակը։ Չորս անգամ զանգելուց հետո «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները եկել, փոսը խորացրել են, խողովակը կտրել են, պոլիէթիլենային տոպրակով ծայրերը կապել ու գնացել։ Բնակիչները մտահոգություն ունեն, որ դիտահորերի լցված լինելու պատճառով կեղտաջրերը կարող են լցվել այդ հորը ու խառնվել խմելու ջրի հետ։ Եթե դեմը չառնենք, արդյունքում` շենքերի բնակիչները կարող են թունավորվել։ Ես զանգել եմ «Վեոլիա Ջուր» կոյուղու վթարի համար, հետո խմելու ջրի համար, այնուհետև իմ  մտավախությունը հայտնելու համար, բայց դեռևս խնդրին լուծում չի տրվել։ Չեն գալիս, չեն անում, որովհետև բարձիթողի վիճակ է․ իրենց ոչ ոք չի պատժում»,- ասաց համատիրության կառավարիչը։

Նրա խոսքով՝ խնդիրը 11 ամիս է` կա, ինչն էլ դարձել է շենքերի առաջին հարկերի խոնավեցման պատճառը․ «Կարծում եմ՝ Բաբաջանյան փողոցին հարող տարածքում «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցման հետևանքով քարեր են ընկել մեծ հորի մեջ։ Այս ամիսների ընթացքում ամիսը մի քանի անգամ զանգել եմ «Վեոլիա Ջուր» ընկերություն, տեղեկացրել խնդրի մասին և խնդրել, որպեսզի գան, մաքրեն դիտահորերը։ 11 ամսվա ընթացքում ընդամենը 4 անգամ են մաքրել, սակայն 3-4 օր հետո նորից սկսել է լցվել»։ 

Գեղամ Կարապետյանը հավելեց նաև՝ օրեր առաջ էլ զանգահարել է «Վեոլիա Ջուր» ընկերություն և տեղեկացրել, որ թաղամասում տեղի է ունենալու 44-օրյա պատերազմում նահատակված Գևորգ Կարապետյանի հուշաքարի բացման արարողությունը՝ խնդրելով գոնե դա հաշվի առնելով վերացնել խնդիրը, քանի որ հյուրեր են լինելու․ ««Վեոլիա Ջուր» ընկերության տնօրեններին հրավիրել էի հուշարձանի բացմանը, ասացի՝ եկեք 10 րոպե շնչեք այդ օդը, բայց նույնիսկ այդ դեպքում չեկան խնդիրը վերացնելու։ Եթե մեզ էլ չեն հարգում` գոնե մեր զինվորներին հարգեն»,- նշեց նա։  

ԼՈԻՐԵՐ․com-ը մեկնաբանություն ստացավ նաև «Վեոլիա Ջուր ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանից, ով մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ աշխատակիցներն ամեն բան անում են` խողովակը վերանորոգելու համար․ «Խնդիրն այն է, որ մենք մեղք չունենք, գազավիկներն աշխատելիս պայթեցրել են ջրագիծը։ Ու թեև իրենց պատճառով է առաջացել խնդիրը, բայց մերոնք այս պահին աշխատում են ու փորձում են վերանորոգել խողովակը»,- նշեց Սարգսյանը։ 

Սոնա Հարությունյան

25e66287b70326d150b5b4bc2fe02e36.jpg 86e69b1ca0d6bbba8b57a4fb92e5858f.jpg 0468bb1fd088531a650be5e2adf88d13.jpg 503c52ac2bcb943410803b9b78eeb330.jpg
Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԱլիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ Report Իրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունը Արեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակի թեկնածու է հայտնաբերվել Երկրներ, որոնք այս տարի գազ չեն ունենաԵգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարում Կանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա Կոստանյան76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը Ալիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանՍուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջիկա անելիքները Ժողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԱմիօ բանկի Վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը Forbes-ի հատուկ հրապարակման շրջանակում անդրադարձել է կայուն ֆինանսավորման դերինԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթել ԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումՆոր Գեղի-Աշտարակ ճանապարհին «Nissan»-ը բшխվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավnր ՀՀ-ում նոյեմբերի 1-30-ը որոշ բժշկական արտադրատեսակներ, դեղորայք, կոշկեղեն, տան և ինտերիերի պարագաներ, անվադողեր և այլն կդրոշմավորվեն Տավուշի մարզի Մովսես բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԵրևանից Միներալնիե Վոդի ուղևորվող «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց վերադարձել է «Զվարթնոց» օդանավակայան Իսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա Կոստանյան72-ամյա թոշակառուն թունավոր հեղուկ է խմել և մահացել Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունը Եվրոպական կենտրոնական բանկի տնօրենը հայտարարել է հրաժարական տալու մասին Ռուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍ Կոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՍերբիայում նոյեմբերի 1-ին կրկնակի քվեարկություն տեղի կունենա Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում․ իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները Փաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ Կարապետյան