Երևան, 12.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Արդարադատությանը բավականին մոտ որոշում կունենանք». ի՞նչ սպասել Հաագայի դատարանից. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանը սեպտեմբերի 16-ին հայց էր ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան (Հաագա)՝ Ադրբեջանի Հանրապետությանը մեղադրելով Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիան խախտելու մեջ: Հայաստանը մի շարք պահանջներ է ներկայացրել, որոնց թվում՝ հայ ռազմագերիների վերադարձի հարցն է:

«Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի լսումները սկսվեցին հոկտեմբերի 14-ին: Մոտ մեկ կամ մեկուկես ամսից Հաագայի դատարանը կհրապարակի գործով որոշումը:ՀՀ առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի կարծիքով, հայցի բավարարման բոլոր հնարավորություններն ունենք:

«Ես չեմ ուզում առիթը օգտագործելով չասել, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ՀՀ շահերի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը միջազգային իրավունքի որակյալ ու բարձր մակարդակի մասնագետներից է: Ես համոզված եմ, որ այստեղ բավականին հստակ որոշում կարող ենք ունենալ: Բացի այդ, այստեղ խոսքը ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիան խախտելու մասին է: Բուն որոշումը վերաբերելու է մի դաշտի, որտեղ ռասիզմի ցանկացած դրսևորում անպայման դատապարտվում է ՄԱԿ-ի կողմից:Հաագայի դատարանն այդ առումով վերին աստիճանի հետևողական է: Նրանք անպայման հետևողական կլինեն և արդարադատությանը բավականին մոտ որոշում կունենանք»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Լ. Ալավերդյանը:

Իսկ որոշման հետագա ազդեցության տեսանկյունից նրա ակնկալիքները համեստ են: «Հայաստանի Հանրապետության համար դա ևս մեկ փաստարկ կլինի, որը հետագայում շատ լավ պետք է օգտագործվի՝ լինի խորհրդարանական դիվանագիտության, թե գործադիրի մակարդակով: Ասում եմ ևս մեկ, որովհետև դա կգումարվի ՀՀ ՄԻՊ-ի՝ կրկին շատ բարձր մակարդակի զեկույցներին, որոնք ամբողջովին ընկալվել են ՄԱԿ-ի համապատասխան կառույցներում, մարդու իրավունքների պաշտպանության դաշտում»,-ասաց նա:

Որոշումից հետո, Լ. Ալավերդյանի խոսքով, ըստ ընթացակարգի, հստակ առաջարկություններով նախևառաջ դիմելու են Ադրբեջանին: «Եթե Ադրբեջանին հարցեր տալու ընթացակարգի ժամկետը լրացած չլինի, կարող են հարցեր ուղղել, ու այդ առումով հնարավոր է ևս հետաքրքիր զարգացումներ լինեն: Այն, որ որոշումը կլինի բավականին հստակ, ու ռասիզմի ցանկացած դրսևորում կդատապարտվի, այստեղ կասկած լինել չի կարող: Ադրբեջանին առաջարկություններ կարվեն՝ կապված այդ երկրի կառավարության մոտեցումների փոփոխության անհրաժեշտության հետ: Իսկ թե ինչ կանի Ադրբեջանը, այս առումով սպասելիքներ չկան: Եվ հարցը մարդու իրավունքների վերաբերյալ Ադրբեջանի ակնհայտ դրսևորումները չեն: Հարցն այն է, որ Ալիևը դեռ 1-2 տարի առաջ բավականին բարձր ամբիոններից ասել է, որ «հիմա միջազգային իրավունքների նորմերը չեն գործում, և պետք է դիմել բոլոր այն միջոցներին, որոնք ապահովում են տվ յալ երկրի անվտանգությունը, նաև տարածքային ամբողջականությունը»: Ամբողջական ռազմավարություն է որդեգրված, և Ադրբեջանի կեցվածքը պարզ է: Ինչ էլ որ իրենց պարտադրեն, կա՛մ կիսատ-պռատ, կա՛մ ձևական է անելու, կա՛մ ընդհանրապես շրջանցելու է»,-ասաց Լ. Ալավերդյանը:

Իսկ թե որոշումը ՀՀ-ի համար քաղաքական առումով ի՞նչ հնարավորություններ կստեղծի, մեր զրուցակիցը նշեց. «Խնդիրն այստեղ է: Միջազգային հանրության սուբյեկտները, առանձին պետությունները կամ առանձին ներկայացուցիչները պետք է շարունակեն զարմանալ այն կրավորական, ոչ հետևողական կեցվածքից, որը դրսևորվում է այսօրվա ՀՀ իշխանությունների կողմից: Մենք չունենք այդպիսի նախադեպ, ինչպիսին ստեղծել է ՀՀ ՄԻՊ-ը իր վերին աստիճանի բարձր մակարդակի պրոֆեսիոնալ զեկույցներում: Մինչդեռ, արի ու տես, որ քաղաքական վերնախավը ոչ միայն դա չի օգտագործում ի շահ ՀՀ-ի բնակիչների, պետության անվտանգության պաշտպանության, այլ խիստ հակառակը՝ մերժում է:

ՄԻՊ-ը փաստահավաք բավականին լայնածավալ աշխատանքների հիման վրա զեկույց է ներկայացնում՝ կապված միջազգային իրավունքով նախատեսված մի փունջ հանցագործությունների հետ, որոնք Ադրբեջանն ու Թուրքիան միասին են իրականացրել: Մինչդեռ այդ ամենը հերքվում է՝ լինի ՀՀ ՊՆ-ի, ԱԺ խոսնակի, թե այդ քաղաքական խմբի առանձին ներկայացուցիչների կողմից: Աննախադեպ է սա: Այս կեցվածքն ուղղակի կարող է զրոյացնել անգամ Հաագայի դատարանի սպասվելիք որոշումը: Կարող է զրոյացնել ցանկացած որոշում, որ հօգուտ մեզ կկայացվեն: Մենք գործ ունենք մի տարօրինակ իրավիճակի հետ, երբ ոչ միայն Ադրբեջանն է դիմադրում հրապարակված զեկույցներին, նման որոշումների հնարավորությանը, այլև ՀՀ այսօրվա իշխանությունները: Նրանք, մեծ հաշվով, վնասակար աշխատանք են իրականացնում: Եթե անգամ հետագայում մենք դիմենք այլ ատյաններ, այսօր ՊՆ-ի, ԱԺ խոսնակի, իշխանության մյուս ներկայացուցիչների հայտարարությունները արդեն իսկ իրենց վնասակար ազդեցությունը թողնում են»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանը սպառնում է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ-ի թվային ենթակառուցվածքները պատերազմի վերսկսման դեպքում ԱՄՆ նախագահի խորհրդականը կարծում է, որ Զելենսկիի գործողությունները վնասում են Թրամփին «Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա գիշատիչների բանակ»․ Խաչիկ ԱսրյանԼույս չի լինելու Բացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակըԱմեն ինչի մասին լայվ անող իշխանություններն այդպես էլ չասեցին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապoրինի անցումը. Տիգրան Աբրահամյան Ռուսաստան-ԱՄՆ պայմանավորվածությունը կարող է հայտնվել վտանգի տակ. ՌԴ ԱԳՆ-ից զգուշացնում են Ճապոնիան պնդում է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ամուլսարը պետք է մնա սար․ Հրայր ԿամենդատյանԻրաքի վարչապետը հոկտեմբերի 14-ին կայցելի Սաուդյան ԱրաբիաՊատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. Փաշինյան Սադիկ Ազիմով․ միջազգային փորձ և թվային փոխակերպման առաջատար ԶՊՄԿ-ում Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներումՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից Մահացել է Վարդան Մալխասյանը Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են AP. Թրամփը և Ռուբիոն Հունաստանում ԱՄՆ դեսպանի վերաբերյալ որոշում կկայացնեն մեկ շաբաթվա ընթացքում Հոկտեմբերի 12-ը ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է Ամուլսարի շահագործումը՝ սպառնալիք Հայաստանի բնությանն ու ժողովրդին․ Գևորգ Տերտերյանի ահազանգը Կանադան հայտարարել է Միացյալ Նահանգներ դիզելային վառելիքի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Թուրքիայում բախվել են ավտոբուսն ու բեռնատարը. կա 11 զոհ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իրանը հայտարարել է, որ 30 միլիոն քաղաքացի պատրաստ է զենք վերցնել ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը մեկ օրում վերահսկողություն են հաստատել չորս բնակավայրի նկատմամբ Մասնակցեցինք «Հաղորդակցության հմտություններ և հուզական ինտելեկտ» դասընթացին. վարչապետ «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններինՄենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան»90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումներիԲանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ռազմական հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Արաղչի Զելենսկին հիստերիայի մեջ է և ունակ չէ կշռադատված գործողությունների. Պեսկով Իրանի արդյունաբերական գոտուն ԱՄՆ-ի հարվածներից 1,5 մլն տոննա վնասակար գազ է արտանետվել Հռոմի պապ Լևոն XIV-ը առաջիկա օրերին վիրահատության կենթարկվի Եվրահանձնաժողովը պատրաստում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային նոր սահմանափակումներ․ Politico Թրամփը դեռ չի աջակցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածուներից ոչ մեկին․ Politico Ռուբիոն դատապարտել է հուսիթների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա Սահմանային հսկողության համակարգի խափանումը ուշացումներ է առաջացրել Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում ՌԴ-ն շարունակում է մնալ աշխարհում գյուղատնտեսական արտադրանքի առաջատար արտադրողներից մեկը. Պուտին Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Մենք հավակնոտ ենք ու պայքարում ենք բոլոր ճակատներում․ Հենրիխ Մխիթարյան ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը «Իսայիաս» փոթորկի պատճառով Ֆլորիդայում և Ալաբամայում առնվազն 4 մարդ է զոհվել Ակտիվների ապասառեցում և «Լուկօյլ»-ի հետ գործարք. ինչ զիջումներ է ԱՄՆ-ն առաջարկել Ռուսաստանին՝ հրադադարի դիմաց Ռուսական պարարտանյութերը կարող են օգտագործվել հայկական այգիներում և մարզադաշտերում Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը նոր վիրահատություն է սպասվում «Զվարթնոցում» չվերթների խափանումներ․ 8 ինքնաթիռ ուշանում է, Թեհրանից չվերթը՝ չեղարկված Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա հարձակում․ 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր Մասկը համաձայնել է, որ Ուկրաինան պետք է նոր առաջնորդ ընտրի