Պակիստանում ոստիկանների և իսլամիստների միջև բախումների հետևանքով 8 մարդ է մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊակիստանի Փենջաբ նահանգում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և «Թեհրիք-ի-Լաբբայք» արմատական իսլամական կազմակերպության անդամների միջև, ինչի հետևանքով 8 մարդ է մահացել:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով տեղի աղբյուրներից մեկին, մահացածներից 4-ն իրավապահներ են: Բախումներ են բռնկվել, երբ ոստիկանները փորձել են թույլ չտալ արմատական կազմակերպության ակտիվիստների երթը դեպի Պակիստանի մայրաքաղաք: Ակտիվիստների ակցիայի նպատակն էր հասնել կազմակերպության առաջնորդ Սաադ Հուսեյն Ռիզվիի՝ բանտից ազատ արձակմանը:
Չորեքշաբթի Պակիստանի կառավարությունը տեղկեացրել է, որ կազմակերպության դիտարկելու է որպես զինյալ խմբավորում:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



