Հայտնի է «Բարսելոնա»-ի նոր գլխավոր մարզիչը
ՍՊՈՐՏԿատալոնական «Բարսելոնա»-ն նոր գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար ունի:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նոր գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը Սերխի Բարխուանն է: Նա թիմի ֆուտբոլիստներին կներկայացվի կայանալիք մարզմանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից: Նման որոշում կայացվել է թիմի՝ «Ռայո Վալյեկանո»-ից կրած պարտությունից (0:1) հետո: Կումանն արդեն իսկ հրաժեշտ է տվել ֆուտբոլիստներին և ակումբի ղեկավարությանը: Ռոնալդ Կումանը «Բարսելոնա»-ի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրել էր 2020 թվականի օգոստոսին: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում «Բարսելոնա»-ն 10 խաղից հետո միայն 9-րդն է մրցաշարային աղյուսակում:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



