Մահվան ելքով վրաերթ` Արագածոտնի մարզում. 38-ամյա վարորդը 06-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի (լուսանկար)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հոկտեմբերի 28-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 21:10-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 38-ամյա Հարություն Սարգսյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի՝ դեպի Արայի գյուղ տանող ճանապարհի 1-ին կմ հատվածում վրաերթի է ենթարկել տղամարդ և կին հետիոտների:
Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել, զանգահարել է «Ապարան» բժշկական կենտրոն և օպերատիվորեն ժամանած բժիշկները վիրավոր տղամարդուն նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Ապարան» բժշկական կենտրոն:
Բժիշկները արձանագրել են կին հետիոտնի մահը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը:

1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



