Հայաստանից Նիդերլանդներ մեկնելու նոր կանոններ են սահմանվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ2021 թվականի հոկտեմբերի 29-ից Հայաստանը շատ բարձր ռիսկի գոտու երկրների շարքում է դասվել, ուստի Հայաստանից Նիդերլանդներ մեկնելու նոր կանոններ են սահմանվել. որոշ մարդկանց համար գործում է եվրոպական մուտքի արգելք՝ թույլ չտալով նրանց մեկնել Եվրամիություն կամ Շենգեն գոտու տարածք։ Այս մասին հայտնում է Հայաստանում Նիդերլանդների դեսպանության ֆեյսբուքյան էջը։
Նիդերլանդներ մուտքը թույլատրվում է, եթե ուղևորության նպատակը համապատասխանում է բացառություն համարվող չափանիշներին:
Նիդերլանդներ մուտք գործելիս այցելուն պետք է.
– ինքնամեկուսանա, եթե պատվաստված չէ,
– տրամադրի բացասական COVID-19 թեստի արդյունք, անգամ եթե պատվաստված է
– լրացնի առողջության հայտարարագիր։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



