Ոստիկանությունը հայտարարություն է տարածել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ2021 թ. դեկտեմբերի 5-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները պատշաճ կազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Սահմանադրական օրենքով սահմանված գործառույթներն իրականացնելու, այդ թվում՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թ. հունիսի 17-ի թիվ 25-Ն որոշմամբ սահմանված տեղեկանքները տրամադրելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության համապատասխան համայնքը սպասարկող տարածքային անձնագրային ծառայությունները աշխատելու են 2021 թվականի հոկտեմբերի 30-ին և 31-ին՝ շաբաթ և կիրակի ոչ աշխատանքային օրերին ժամը 10.00-ից 17.00-ն:
Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը։
Նշված օրերին այլ ծառայություններ չեն մատուցվելու:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



