Երևան, 16.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Կարմիր գծերի» տուգանքները վիճարկելիս պետք է վճարել 4000 դրամ պետտուրք. ինչո՞ւ են բարդացնում բողոքարկման գործընթացը. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ուզո՞ւմ եք բողոքարկել «կարմիր գծերի» տուգանքը: Այդ դեպքում դատարան հայցադիմում ներկայացնելիս նոյեմբերի 1-ից պետք է վճարեք 4000 դրամ պետտուրք: Նախկինում պետտուրք չէր գանձվում: Իրավաբան Մհեր Հակոբյանը նշում է՝ այս փոփոխությունը կատարած օրենսդիր մարմինն ասում է, որ սա արել է որոշակի նպատակներով:

«Ըստ նրանց պարզաբանման, առաջին հերթին սա արվեց դատարանները բեռնաթափելու համար: Եթե դիտարկենք այս և նախորդ տարվա վիճակագրությունը, ապա երևում է, որ վարչական դատարան մուտք արվող գործերի 70 տոկոսն այս գործերն են: Այս տարվա ընթացքում մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածը վարչական դատարան մուտք է արվել մոտավորապես 11 500 գործ, որից մոտ 8000-ը վերաբերում է այս գործերին:

Մնացած 30 տոկոսից 15-ը ոստիկանության ակտերն են, 15-ը՝ այլ: Երկրորդ նպատակը, որի մասին, բնականաբար, չի հայտարարվում, բայց այն կա, պետական բյուջեն լցնելն է: Այսինքն, իրենք բարդացնում են քաղաքացու բողոքարկումը, որպեսզի նա ուղղակի տարեկան 12000 դրամ վճարում կատարի: Հիմա ի՞նչն է այս ամենում անարդար: Նախկինում ոստիկանության վարչական իրավախախտման գործերն ազատված էին պետտուրքից: Պարզ ասած՝ տուգանքների գծով վարչական ակտերն ազատված էին պետտուրքից: Երբ սկսեց գործել բալային համակարգը, վերացրեցին այդ բացառությունը: 2020 թ.-ի հունվարի 1-ից ոստիկանության տուգանքները բողոքարկելու համար արդեն իսկ գործում է 4000 դրամ պետտուրքը:

«Կարմիր գծերի» տուգանքի բողոքարկման դեպքում պետտուրք շարունակում էին չգանձել: Բայց 2021 թ.-ի ապրիլի 29-ին ընդունվեց օրենք, որն ասում է՝ դրա հրապարակումից վեց ամիս անց դատարան դիմելու դեպքում պետք է պետտուրք վճարել նաև քաղաքապետարանի «կարմիր գծերի գործով»: Ստացվում է, որ հիմա գրեթե բոլոր հարցերով դատարան դիմելիս պետք է պետտուրք վճարել: Աբսուրդը հետևյալն է՝ քաղաքացին պետք է 4000 դրամ պետտուրք վճարի, ուղարկի նամակներ, թուղթ տպի և այլն, 1000 դրամի սահմաններում էլ այդտեղ գումար կծախսի, ներառյալ նաև իրավաբանին վճարվող գումարը: Ինքս նման գործերի դեպքում գումար չեմ վերցնում, դա իմ սկզբունքն է, բայց բոլորը նույն կերպ չեն վարվում:

Ստացվում է, որ քաղաքացին տուգանքը բողոքարկելու համար ծախսելու է, ասենք, 10000 դրամ, ընդ որում՝ ոչ ոք չի կարող կանխատեսել՝ նա կհաղթի՞ բողոքարկման դեպքում, թե՞ ոչ: Դա կախված է գործի հանգամանքներից, օրենքի կիրառման նրբություններից, դատավորի կողմից օրենքի կիրառման նրբություններից, դատավորի մոտեցումներից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Ընդգծում է՝ արդյունքում վարորդը կա՛մ հաղթում է, կա՛մ պարտվում:«Պարտվելու դեպքում այս բոլոր վճարումները «կորան», դեռ մի բան էլ վարորդը պետք է տուգանքը վճարի: Հաղթելու դեպքում վարորդը պետք է պետությունից հետ ստանա իր վճարած չորս հազար դրամը, և այստեղ կսկսվի ամենահետաքրքիրը: Մեկ օրինակ՝ ցանկացած պահի, եթե ցանկանամ պետտուրք վճարել, դա կանեմ վայրկյանների ընթացքում, իսկ եթե քաղաքացին ցանկանա վերադարձնել իր վճարած գումարը, դա կարող է ամիսներ տևել, արդյունքում՝ ժամանակի կորուստ, քայքայված նյարդեր, հավել յալ գումարի ծախսում և այլն»,-նշում է մեր զրուցակիցը՝ նկարագրելով, թե այս ընթացքում քաղաքացի-վարորդն ուր է դիմելու, ինչ է անելու, երբ կարող է մերժում ստանալ և այլն, և այլն:

Մեկ բառով ասած՝ սա նման է վատ երազի կամ սարսափ ֆիլմի: Իսկ իրականում հենց սրա պատճառով է պետական ապարատը ծանրաբեռնվում:

«Արդյունքում քաղաքացին ուղղակի կվճարի տարեկան 12 հազար դրամը, որովհետև եթե նա տարվա մեջ մի քանի տուգանք ունեցավ, ստացվում է, որ նույն գումարն է վճարելու: Բայց այստեղ այլ հարց է առաջ գալիս՝ չէ՞ որ մարդն ունի դատական պաշտպանվածության իրավունք, իսկ ի՞նչ է պետությունն անում այս փոփոխությամբ: Պետությունը պետք է լսի իր քաղաքացուն, մինչդեռ օրենքի այս փոփոխությամբ հակառակն է արվում: Տուժում է քաղաքացին, որի դատական պաշտպանության իրավունքը ոտնահարվեց»,-եզրափակում է Մհեր Հակոբյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Հայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել․ տեսանյութ Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Մերձավոր Արևելքում էսկալացիան խորանում է․ Սաուդյան Արաբիան ստիպված է ապավինել սեփական ուժերին․ Արտակ ԶաքարյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 5 մարզերում ՆԳ նախարարի հրամաններով ՆԳՆ և ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվել Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի զույգերը հայտնի են Տղամարդը փորձել է սպանել լացող 2-ամյա որդունԿայուն զարգացում` հաշվետվությունից դեպի ավելի պատասխանատու կառավարման համակարգՍուրեն Պապիկյանն այցելել է Չինաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն․ Պապիկյան Վաղն էլ կասի՝ եթե Ջերմուկը չտանք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Որոնք են ՀԷՑ-ի պլանային անջատումների հիմնական պատճառները ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են ԱՄՆ Կոնգրեսը բանաձև է ընդունել, որով պահանջում է դադարեցնել Իրանի հետ պատերազմը WSJ. ԱՄՆ-ն ձգտում է տիեզերքի ռազմական օգտագործումը դարձնել սովորական պրակտիկա Փաշինյանը փոխվարչապետին ուղարկում է արձակուրդ Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենԱրցախից հետո՝ Հայաստան․ ինչի՞ համար է Ադրբեջանը կեղծում պատմությունը. Կարպիս ՓաշոյանReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա ՂահրամանյանԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներին