«Վերադարձանք տուն ու․․․»․ Վահրամ Պետրոսյանի անակնկալը Լիլիթ Հովհաննիսյանին ու որդուն
ԼԱՅՖԵրգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել ու ցույց տվել, թե ինչպես է ամուսինը՝ Վահրամ Պետրոսյանը, իրեն դիմավորել որդի ունենալուց և հիվանդանոցից դուրս գրվելուց հետո ։
«Վերադարձանք տուն ու.... »,– գրել է Լիլիթն ու հավելել, որ տեսանյութում հնչում է իր նոր երգը։
«Սա իմ նոր երգն է, ամբողջական տարբերակը առաջիկա օրերին կտեղադրեմ YouTube-ում։ Դժվար կռահեք, թե ով է գրել այն ինձ համար։ Չտանջեմ ձեզ, ասեմ միանգամից` հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, ով այս երգից բացի ինձ նվիրեց նաև հերթական հրաշալի օրը, որն ապրեցինք արդեն 3-ով»,– գրել է երգչուհին։
Ի դեպ, տեսանյութում երևում է նաև Վահրամի գրառումը հայելու վրա․ «Յան, ես ու դու այլանդակ բախտավոր ենք, քանի որ Հայաստանի ամենասիրուն ու ամենակյանք աղջիկը իմ կինն ա ու քո մաման»։
Նշենք, որ Լիլիթն ու Վահրամն ամուսնացած են արդեն 10 տարի։ Վահրամը նաև Լիլիթ պրոդյուսերն է։