Բորիս Ջոնսոնը խոսել է Բրիտանիայի թագուհու առողջական վիճակի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, ում բժիշկները խորհուրդ էին տվել առնվազն երկու շաբաթ հանգստանալ և խուսափել պաշտոնական այցերից, առողջական լավ վիճակում է գտնվում: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ով խոսել է թագուհու հետ:
Բրիտանիայում անհանգստություն կար Եղիսաբեթ Երկրորդ թագուհու առողջական վիճակի հետ կապված, քանի որ նա չեղարկել էր մի շարք ծրագրած այցեր ու անհայտ պատճառով գիշերել էր հիվանդանոցում:
«Ես խոսեցի Նորին Գերազանցության հետ, նա շատ լավ վիճակում է: Նա պարզապես պետք է հետևի բժիշկների խորհրդին և հանգստանա, ինչը, կարծում եմ, կարևոր է: Ողջ երկիրը նրան առողջություն է մաղթում»,- ասել է Ջոնսոնը:
1
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը
2
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
3
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
4
Մայրը դաժանորեն սպանել է դստերը՝ որդուն բուժելու համար
5
30-ամյա կինը մեղադրվում է 15-ամյա տղայի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ



